Ճաղերի հետևում պետք է հայտնվի իշխող խմբակի պարագլուխն ու նրա հանցակիցները, այլ ոչ թե հերոսի մայրը. պատգամավոր
Այսօր ևս, ես ու իմ ընկերները, 14.30-ին լինելու ենք դատարանի առաջ ու սատարելու մեր նահատակված հերոսների ծնողների արդար պահանջին: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը:
Նա նաև նշել է.
«Ճաղերի հետևում պետք է հայտնվի իշխող քաղաքական խմբակի պարագլուխն ու նրան հանցակից դեմքերը, այլ ոչ թե հայրենիքի պաշտպանության համար նահատակված և իշխանության անբարոյականության թակարդում հայտնված հերոսի մայրը»: