Կիևում իրանական բոլոր անօդաչու սարքերը խոցվել են
Բոլոր Shahed անօդաչու սարքերը, որոնցով Ռուսաստանը հարձակվել է Կիևի վրա մայիսի 20-ի գիշերը, խոցվել են Ուկրաինայի հակաօդային պաշտպանության ուժերի կողմից, ասել է քաղաքի ռազմական վարչակազմի ղեկավար Սերգեյ Պոպկոն։
Նրա խոսքով՝ Ուկրաինայի մայրաքաղաքի Դնեպրի թաղամասի բնակելի շենքի տանիքում բռնկված հրդեհը վերացվել է։ Պեչերսկի թաղամասում վնասվել են բնակելի շենքեր։
«Զոհերի մասին տեղեկություն դեռևս չի ստացվել»,- հավելել է Պոպկոն։