Իրանը շարունակում է բանակցել ԱՄՆ-ի հետ. Սպիտակ տուն
Քաղաքացիները Մալաթիայի ջրանցքից դուրս են բերել տղամարդու, ով հայտնել է, որ իր հետ ևս 2 մարդ է ընկել ջրանցքը
Թրամփի բոլոր նշանակումները նույն տրամաբանության մեջ են. Սոկոլովի նշանակումը բացառություն չէ. «Հրապարակ»Հյուսիսային Իրաքում պայթյուններ է որոտացելԻշխանությունները բացահայտ ռեկետ են անում. սա հարված է Հայաստանի խոշորագույն տնտեսական հենասյուներից մեկին. Արման ԱբովյանԵվրոպական կառույցների լռության ներքո ՀՀ-ում քաղբանտարկյալների թիվն աճում է. ԱբրահամյանԻնչ թանկարժեք նվերներ է փոխանցել վրացի պաշտոնյան Փաշինյանին. «Հրապարակ»Այսօր՝ մինչև 17:00-ն, որոշ հասցեներում լույս չի լինիՋերմաստիճանը կնվազիԿատարի մայրաքաղաք Դոհայում պայթյուններ են Անորոշ ու անհանգիստ վիճակ. Գյումրին կարող են խոշորացնել. «Հրապարակ»ԵՄ շուկայի «բաց դռները»՝ միայն հայտարարություններով. արտահանողները դժգոհում են նոր խոչընդոտներից. «Ժողովուրդ»Խուլ դժգոհություն մարզպետների շրջանում. «Հրապարակ» ԱՄՆ ուժերը կործանիչներով հարվածել են Իրանի տասնյակ ռազմական թիրախներիՀեղափոխությունից հետո ինչպես փոխվեց Արմեն Գրիգորյանի ունեցվածքը. բնակարան, Toyota և շուրջ 45 մլն դրամ ընտանեկան եկամուտ. «Ժողովուրդ»ԱԺ ո՞ր հանձնաժողովների նախագահությունը կանցնի ընդդիմադիրներին. «Հրապարակ»ԿԳՄՍՆ-ում նոր կադրային փոփոխություն. հերթը մյուս փոխնախարարինն է. «Ժողովուրդ»Իրանի զինված ուժերը անօդաչու թռչող սարքերով հարվածներ են հասցրել Բահրեյնում գտնվող ամերիկյան ռազմաբազային Ոմանքբհիասթափված են՝ խոստացած անակնկալը «գրել են սառուցին». «Հրապարակ» Արցախը՝ «հակապետակա՞ն», թե՞ պետական առաջնահերթություն. իշխանության երկակի չափանիշները. «Ժողովուրդ»Խաղաղվեք, հարցը փակված է. մանդատով, թե առանց՝ ես Աղվան Վարդանյանն եմ, դուք ո՞վ եքՌոսսելխոզնադզորը սահմանափակում է Թուրքիայից մի շարք մրգերի մատակարարումներըԵԱՏՄ-ն և Միջպետական ավիացիոն կոմիտեն կզարգացնեն համագործակցությունըԿրակոցներ Լոռու մարզում․ 30-ամյա տղամարդը հրազենային վնասվածքներ է ստացելԱՄՆ-ը խստացրել է վիզային ռեժիմը օտարերկրյա մամուլի և ուսանողների համարՈսկե Գնդակի հավակնորդների ցանկը՝ ըստ Goal-ի Կամրջի վրա 22-ամյա վարորդը «Lexus»-ով բախվել է երկաթե արգելապատնեշներին ԱՄՆ-ը մեքսիկական նարկոկարտելներն ընդգրկել է ահաբեկչական կազմակերպությունների ցանկում Վայքում իրանական բեռնատարը կողաշրջվել է ձորակը․ վարորդը մահացել է Եվրոպական գիշեր «Ալաշկերտի» համար. հաղթանակ՝ 11-մետրանոցներով Վերաքննիչ Վարչական դատարանը ևս հաստատեց, որ 2024 թվականի համար կարմիր գծերի թանկացումը ոչ իրավաչափ էր. Վահե Գրիգորյան Դուբայը հերքել է Դաունթաուն շրջանում տեղի ունեցած պայթյունների մասին Reuters-ի հաղորդումը
Ծառուկյանի նկատմամբ իրականացվող բանդիտական գործողություններն ունեն անհամեմատ ավելի խորքային իմաստ. Աբովյան
Թմրանյութերի գործով ձերբակալված բրիտանացին կարտաքսվի Վրաստանից ՀՀ ներկայացուցիչը ՄԱԿ-ում ընդգծել է փաստերի վրա հիմնված զեկույցների կարևորությունը Փաշինյանը Մհեր Գրիգորյանին արձակուրդ է ուղարկում Վանաձորի Բոհեմ կամերային թատրոնում տեղի ունեցավ «Վերջին հանգրվան» ներկայացման փակ դիտումը (լուսանկարներ)Էլէներգիայի մատակարարման և տարանցման 20-ամյա համաձայնագիր է կնքվել Վրաստանի ու Ադրբեջանի միջև Վեհափառը Գերմանիայից ժամանած հյուրերի հետ քննարկել է Հայ Եկեղեցու առաքելությունն ու ժառանգությունը Մոսկվա-Գյումրի չվերթի ինքնաթիռը մանևրել է ՀՀ տարածքում՝ հասնելով գրեթե մինչև Թուրքիայի օդային սահման Մեքենաներ են բախվել Արագածոտնի մարզում․ վիրավորներ կան ԵՄ-ն պատրաստակամ է շարունակել աջակցությունը ՀՀ ՆԳՆ համակարգի զարգացմանը Աֆրիկայում կապիկների նոր տեսակ են հայտնաբերել Զելենսկին նշել է, թե որտեղ է պատրաստ հանդիպել Պուտինի հետՄիացյալ Թագավորությունում ՀՀ դեսպանը հանդիպել է ՎԶԵԲ նախագահի հետ Եթե Նիկոլը մնաց իշխանությունում, Հայաստանը կորցնելու է ամեն ինչ՝ պատերազմով, թե առանց դրա․ Գասպարյան Հարավային Կովկասում կայուն խաղաղության հաստատումը ՀՀ առաջնահերթություններից է. Վահագն Խաչատուրյան ՀՀ ԱԳՆ-ն ՄԱԿ-ում քննարկել է խաղաղապահ համագործակցությունն ու տարածաշրջանային անվտանգությունը Հայաստանը ԵԱՏՄ-ում արդյունաբերական աճի առաջատարներից է՝ 12,2% ցուցանիշով Երևանում մասնավոր մանկապարտեզում 6-ամյա տղան մարմնական վնասվածք է ստացել և տեղափոխվել հիվանդանոց
Մամուլ

Թմրամոլա-խաղամոլություն. այ, այստեղ մեծապես «հաջողել» են․ «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է

Այս տարվա միայն առաջին երեք ամսվա ընթացքում ու միայն պաշտոնապես արձանագրվել է թմրամիջոցների հետ կապված 982 հանցագործություն: Դրանց կեսից ավելին (551)՝ իրացման նպատակով թմրամիջոցների ապօրինի շրջանառության հետ կապված դեպքեր են: Որպեսզի այս չոր թվերն ավելի հասկանալի լինեն, նշենք, որ, օրինակ՝ անցյալ տարվա նույն ժամանակահատվածում (հունվար-մարտ) գրանցվել էր թմրամիջոցների հետ կապված 434 հանցագործություն: Պարզ ասած՝ ընդամենը 1 տարվա ընթացքում թմրամիջոցների հետ կապված հանցագործությունների գծով Նիկոլ Փաշինյանի կառավարած Հայաստանում տեղի է ունեցել, ինչպես նա շատ է սիրում ասել, աննախադեպ աճ:

Ավելի քան կրկնակի են ավելացել թմրամիջոցների հետ կապված հանցագործության դեպքերը: Եվ սա դեռ զուտ պաշտոնական վիճակագրության տվյալներն են: Պատկերացնո՞ւմ եք, թե կոնկրետ իրականությունը քանի՞ անգամ ավելի սարսափելի է: Առհասարակ, վերջին 5 տարվա ընթացքում, այսինքն՝ այն բանից հետո, ինչ Հայաստանում իշխանությունը վերցրել է Նիկոլ Փաշինյանը՝ իր քպական թիմով, եթե տարածքային ու մարդկային կորուստներից բացի, էլի կան բաներ, որ անշեղորեն աճել են, դրանք թմրամոլությունն ու թմրամիջոցների հետ կապված հանցագործություններն են, գումարած՝ խաղամոլության ծավալներն ու շրջանառությունը: Վերջինի վերաբերյալ, հիշեցնենք, մեր թերթն արդեն մի շարք անդրադարձներ ունեցել է, մասնավորապես այն դիտանկյունից, որ լրատվամիջոցներում բուքմեյքերական կայքերի գովազդն արգելելու, թվում էր՝ բարի մտադրությամբ ընդունված օրենքը հանգեցրել է միայն նրան, որ ԶԼՄ-ներն են զրկվել գործունեության համար անհրաժեշտ ֆինանսական մուտքերից:

Իսկ, այ, խաղամոլական բիզնեսը միայն բարգավաճել է, շրջանառություններն ավելացել են: Այսինքն, փաշինյանական իշխանության գովերգած օրենքն ընդամենը ծառայել է լրատվամիջոցներին ֆինանսական հոսքերից զրկելուն, այլ ոչ թե՝ «խաղային բիզնեսի» սահմանափակմանն ու խաղամոլների թվի նվազեցմանը: Ասենք, այս 5 տարվա ընթացքում այդ ե՞րբ է եղել, որ Նիկոլ Փաշինյանը կամ նրա թիմը հայտարարեն մի բան, բայց իրականում չանեն կամ տեղի չունենա դրա տրամագծորեն հակառակը: Հայտարարեցի՞ն 10 միլիոն ծառ տնկելու մասին: Երևանում ծառամորթ արվեց, մայրաքաղաքը փոշու մեջ կորած է: Հայտարարեցի՞ն պոլիէթիլենային տոպրակների դեմ անողոք պայքարի մասին, անգամ ինչոր խիստ որոշումներ ընդունեցին: Հետևանքն ակնհայտ է. պոլիէթիլենային տոպրակները հինգ անգամ թանկացան, սկսեցին գործածել ավելի հաստ և ավելի ուշ քայքայվող տոպրակներ, դրանց քանակությունն ու շրջակայքում աղբի տեսքով տարածվածությունն աճեց:

Գործնականում հասարակության վրա «ցելոֆանե տոպրակի» հարկ դրվեց: Հիշո՞ւմ եք՝ Նիկոլ Փաշինյանը, երբ դեռ քայլում էր, արագաչափերն էր կպչուն ժապավենով փակում, իսկ իր կողմնակիցներից մեկն անգամ վարտիքը նվիրաբերեց այդ «գործին»: Ու ի՞նչ: Հենց դարձավ վարչապետ, ապա առաջինն, ինչ արեց, ճանապարհային տեսախցիկների ու արագաչափերի ավելացումն էր: Պայքարո՞ւմ էին կուտակային կենսաթոշակային համակարգի ներդրման դեմ: Գրավեցին իշխանությունն, ու առաջին որոշումներից մեկը, որ ընդունեցին, կենսաթոշակային կուտակային հիմնադրամի ընդգրկումն ընդլայնելու մասին էր: Սա կառավարման «փաշինյանական մոդելի» պերճանքն է՝ ընդհանուր գծերով: Իսկ սրանք արդեն չոր թվեր են: Ահասարսուռ թվեր: Պաշտոնական վիճակագրության չոր ու ցամաք թվեր. 2018 թվականին գրանցվել է թմրամիջոցների հետ կապված հանցագործությունների 877 դեպք, 2019-ին՝ 1088, 2020-ին՝ 1226, 2021-ին՝ 1544 դեպք, 2022 թվականին՝ 2266 դեպք:

Տեսնո՞ւմ եք, թե 5 տարվա մեջ ինչպիսի «թավշահեղափոխական» նվաճում է արձանագրվել: «Թմրամիջոցային» հանցագործությունների թվի ավելի քան կրկնակի աճ: Միանշանակ, աներկբա, տո, աննախադեպն էլ՝ հետը: Ու այս ամենի խորապատկերում, Իտալիայում «պատահաբար» բացահայտվում է Էկվադորից բանանի արկղերի արանքում Հայաստան ուղարկվող 2,7 տոննա ու մոտ 800 միլիոն եվրո սևշուկայական արժեքով բարձրորակ կոկային: Եվ երբ դրսում դա բացահայտվում է, ԱԱԾ-ն «հիշում» է, որ մի քանի օր առաջ էլ իրենք են 1 տոննա հայտնաբերել: Եթե այդ երկու ռեկորդային խմբաքանակները գումարենք իրար, ապա կստացվի, որ ինչ-որ մեկն ուզում էր Հայաստանը հեղեղել կոկայինի թունավոր փոշու մեջ (կոպիտ հաշվարկով՝ ՀՀ յուրաքանչյուր բնակչի, նոր ծնվելիք երեխաներին էլ հաշված, առնվազն 1 գրամ թմրանյութ էր բաժին ընկնում): Շարունակենք:

Վերը բերվածը դեռ միայն վիճակագրական տվյալներն են, թվեր, ինչպես ասվեց: Իսկ բովանդակությունն է՛լ ավելի ահասարսուռ է: Մենք չէ, այլ Նիկոլ Փաշինյանի գլխավորած կառավարության ներկայացուցիչը, առողջապահության փոխնախարար Լենա Նանուշյանն է հավաստում, որ վերջին շրջանում կտրուկ ավելացել է թմրամիջոցներ օգտագործող կանանց թիվը, էլ ավելի կտրուկ՝ երիտասարդների թիվը: Ավելին, թմրամիջոցների տարածման (իրացման), պարզ ասած՝ ազգը փչացնելու և թունավորելու համար ակտիվորեն օգտագործվում են ժամանակակից հեռահաղորդակցական, համացանցային հնարավորությունները, մասնավորապես, «Տելեգրամը», որտեղ միայն վերջին շրջանում ոստիկանության համապատասխան ստորաբաժանման կողմից հայտնաբերվել է թմրամիջոցների վաճառքով զբաղվող 435 «խանութ», 35 ալիք, մոտ 100 չատ («զրուցարան»):

Սա, կներեք, արդեն խոսում է Հայաստանում թմրամոլությունը, թմրանյութերի տարածումը, իրացումը, թմրամոլների շրջանակ կանանց ու երիտասարդների, դպրոցական տղաների ու աղջիկների ներգրավումը արդյունաբերական մասշտաբների հասցնելու մասին: Ո՞ւմ է սա ձեռնտու: Իսկ դուք հիշեք, թե օրերս հատկապես ովքե՞ր, ո՞ր խմբակցության ներկայացուցիչներն էին իրենց ՆԳ նախարարին «պատին դեմ տվել»՝ այսպես կոչված «տժիկ-ղժիկ» կամ ժամանցային ակումբներից մեկը ներխուժելու և այնտեղ թմրանյութեր հայտնաբերելու ոստիկանական գործողության պատճառով: Հիշեք՝ այն ո՞վ էր «փորձագիտական» վստահությամբ ասում, թե այսօր Հայաստանում միջին վիճակագրական խնջույքի ժամանակ ոչ պակաս քանակի թմրանյութեր են օգտագործվում: Այո, դա Նիկոլ Փաշինյանի թիմի կարկառուն ներկայացուցիչ, երդվյալ քպական Էդուարդ Աղաջանյանն էր այդպես փորձում «խեղճացնել» ոստիկանապետ-նախարարին:

Այնպես որ, այս ամենի համար ամենից առաջ պետք է խորին «շնորհակալություն» հայտնել անձամբ «միջին վիճակագրական քաղաքացի» Նիկոլ Փաշինյանին ու նրա ՔՊին: Առանց սարկազմի: Ամենայն լրջությամբ: Ովքե՞ր են այսօրվա Հայաստանի կառավարիչները, «առաջին դեմքերը»: Իսկ նրանք այն անձինք են, ովքեր դեռ նախքան իշխանության գալը շարունակ խոսում էին թմրանյութերի, օրինակ՝ մարիխուաննայի գործածումն օրինականացնելու մասին: Նրանք են, որ Հայաստանում «արտադրական կանեփի» մշակման սևեռուն գաղափար ունեն և այն քայլ առ քայլ ցանկանում են իրագործել: Այսինքն, բարոյաքաղաքական առումով երկրի իշխանության ղեկին է մի ուժ, որի նկատելի ներկայացուցիչները խնդիր չեն տեսնում, այսպես ասած, «թեթև թմրանյութերի» օգտագործման հարցում: Դրանից հետո ամենևին զարմանալի չէ, որ վերջին 5 տարիներին Հայաստանում թմրամոլության և թմրամիջոցների հետ կապված հանցագործությունների ուղղակի թռիչքային աճ է տեղի ունենում: Կրկնենք՝ դա դեռ միայն պաշտոնական տվյալներով: Ու դեռ չենք խոսում պատանիների շրջանում ծխախոտամոլության և էլեկտրոնային ու տարատեսակ ծխանյութերի ահագնացող տարածվածության մասին:

ԱՐՄԵՆ ՀԱԿՈԲՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում