Ռուս խաղաղապահները Շտապօգնության 3 մեքենա են ուղեկցել Ստեփանակերտից Գորիս և հակառակ ուղղությամբ
Ռուս խաղաղապահները Ստեփանակերտից Գորիս և հակառակ ուղղությամբ ուղեկցել են շտապօգնության երեք մեքենա՝ հիվանդներով։ Տեղեկանում ենք ՌԴ ՊՆ տեղեկագրից։
«Հայաստանից Լեռնային Ղարաբաղ է հասցվել 240 տոննա մարդասիրական օգնություն»,- ասվում է հաղորդագրության մեջ։
«Մենք միասնական ենք» հիմնադրամի հետ խաղաղապահները սննդի փաթեթներ են բաժանել Մարտակերտի դպրոցներում և մանկապարտեզներում։