Ռուսաստանն այս տարածաշրջանում ունի պատմական դերակատարում և ամենալուրջ շահերը. Լավրովը՝ Միրզոյանին
ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն Արարատ Միրզոյանի հետ հանդիպմանն ասել է, որ մոսկովյան միջոցառումների գլխավոր նպատակը Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորումն է: Այս մասին գրում է Ria.ru-ն:
«Ինչպես արդեն նշեցի, այս պարագայում երեք երկրի ղեկավարների ստորագրությամբ եռակողմ հայտարարությունների դերը չափազանց էական է և պետք է վճռորոշ նշանակություն ունենա բոլոր հարցերի հանգուցալուծման գործում: Դա վերաբերում է և' խաղաղության պայմանագրին, և' կումունիկացիաների ապաշրջափակմանը, և' սահմանազատմանն ու սահմանագծմանը: Կարծում եմ, որ այս բոլոր ուղղություններով առաջընթացի ապահովումն առանցքային պայման է Հարավային Կովկասում կայուն խաղաղություն ստեղծելու համար»:
Լավրովը հավելել է, որ Ռուսաստանն այս տարածաշրջանում ունի պատմական դերակատարում և ամենալուրջ շահերը, ուստի ձգտելու է անել հնարավորին ամեն ինչ, որպեսզի այսօրվա միջոցառումները լինեն օգտակար և հստակ արդյունքներ տան: