Դատական նիստն ավարտվեց, դատարանի որոշումը կհրապարակվի մայիսի 20-ին․ Ռուբեն Մելիքյան
Զոհված զինծառայող Ժորա Մարտիրոսյանի մոր՝ Գայանե Հակոբյանի գործով դատական նիստն ավարտվեց, դատարանի որոշումը կհրապարակվի վաղը՝ մայիսի 20-ին, ժամը 15։00-ին։ Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում հայտնեց փաստաբան Ռուբեն Մելիքյանը։
Նրա խոսքով՝ նման որոշման պատճառներից մեկն այն է, որ ցանկություն կա հրապարակելու ամբողջական որոշումը, ոչ թե միայն եզրափակիչ մասը։
Ավելի ուշ Մելիքյանը գրառում է արել.
«Նիստն իսկապես շատ ծավալուն էր և հագեցած, դատարանն էլ հայտնեց, որ պատրաստվում է հրապարակել որոշումն ամբողջությամբ, այլ ոչ թե միայն եզրափակիչ մասը, իսկ դա ժամանակատար է։ Այս պայմաններում զուտ իրավաբանորեն դատարանի նկատառումներն ընկալելի են։
Սակայն ավելի բարձր արժեքների առումով իհարկե ընդունելի չէ, որ տիկին Գայանեն փակի տակ կանցկացնի ևս մեկ օր, և որպես բողոքի նշան՝ քաղաքացիները փակի տակ են պահում Արշակունյաց պողոտան»։