ԱՄՆ-ը թույլ կտա F-16-ներ արտահանել Ուկրաինա
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վարչակազմը վերջին շաբաթներին ազդարարել է եվրոպացի դաշնակիցներին, որ ԱՄՆ-ը թույլ կտա նրանց F-16-ներ արտահանել Ուկրաինա, հայտնում է CNN-ը՝ հղում անելով կառավարության աղբյուրներին։
Այս պահին հայտնի չէ դաշնակիցների կողմից կործանիչների արտահանման վերաբերյալ պաշտոնական խնդրանքների մասին։ Հրապարակման մեջ նշվում է, որ վերջին ամիսներին ուկրաինացի պաշտոնյաները լոբբիստական արշավ են սկսել F-16-ի համար։
Պաշտոնապես Սպիտակ տունը հայտարարել է, որ F-16-ը Մեծ յոթնյակի օրակարգում չէ, սակայն թեման կարող է ի հայտ գալ գագաթնաժողովի շրջանակներում։ Ավելի հավանական է, որ այդ հարցը կքննարկվի Վիլնյուսում կայանալիք ՆԱՏՕ-ի հաջորդ գագաթնաժողովում։