Նոր մանրամասներ՝ Բախմուտի մարտերից
Ուկրաինայի զինված ուժերը գրավել են մարտավարական նախաձեռնությունը և զգալի հաջողություններ են գրանցել Բախմուտի շրջանում մայիսի 18-ին հակագրոհների ժամանակ։
Այս մասին ասվում է Պատերազմի ուսումնասիրման ինստիտուտի զեկույցում։
«Բախմուտում Վագների հարձակողական գործողությունների սահմանափակ բնույթը՝ համեմատած տեղական ուկրաինական հակագրոհների հետ, ընդգծում է այդ տարածքում ռուսական նախաձեռնության կորուստը», - ասվում է ինստիտուտի զեկույցում։