Զելենսկին մասնակցելու է Հիրոսիմայում կայանալիք G7 գագաթնաժողովին
Bloomberg-ը, հղում անելով աղբյուրներին, գրում է, որ Վլադիմիր Զելենսկին կուղևորվի Սաուդյան Արաբիա Արաբական լիգայի գագաթնաժողովին, իսկ հետո Ճապոնիա՝ G7-ի գագաթնաժողովին։
G7 գագաթնաժողովը կբացվի այսօր Հիրոսիմայում։
Ուրբաթ օրը Ջիդդայում կսկսվի նաև Արաբական լիգայի գագաթնաժողովը, որին երկար տարիների ընթացքում առաջին անգամ կմասնակցի Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադը։