Մեծ Բրիտանիան երկարաձգել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցները
Մեծ Բրիտանիան սահմանափակումներ է մտցնում Ռուսաստանի հետ կապված 86 անձանց և կազմակերպությունների նկատմամբ։
Այս մասին ասվում է թագավորության կառավարության կայքում հրապարակված հաղորդագրության մեջ։
Պատժամիջոցների նոր ցուցակում ներառված են էներգետիկայի, մետալուրգիայի և պաշտպանական ոլորտների, ինչպես նաև տրանսպորտի և ֆինանսական ոլորտների հետ կապված ընկերությունները։