Չինաստանը Կենտրոնական Ասիայի երկրներին կտրամադրի 3,72 մլրդ դոլար
Պեկինը 26 մլրդ յուան (մոտ 3,72 մլրդ դոլար) ֆինանսական աջակցություն կտրամադրի Կենտրոնական Ասիայի երկրներին դրամաշնորհային հիմունքներով։
Այս մասին ուրբաթ ասել է Չինաստանի նախագահ Սի Ցզինպինը Չինաստան-Կենտրոնական Ասիա գագաթնաժողովում իր հիմնական ելույթում, գրում են ռուսական լրատվամիջոցները։
Հանդիպմանը մասնակցել են նաև Ղազախստանի, Ղրղզստանի, Տաջիկստանի, Թուրքմենստանի և Ուզբեկստանի նախագահները։ Հանդիպումը տեղի է ունենում Սիան քաղաքում (Չինաստանի Հյուսիսարևմտյան Շենսի նահանգ):