Ուկրաինան ազատագրել է Բախմուտի մի մասը․ Ուկրաինայի ՊՆ
Մայիսի 18-ի երեկոյան Ուկրաինայի զինված ուժերը վերահսկում են Դոնեցկի մարզի Բախմուտ քաղաքի հարավ-արևմտյան հատվածը, հայտնել է Ուկրաինայի պաշտպանության փոխնախարար Աննա Մալյարը։
Մալյարը խոսել է նաև ուկրաինացի զինվորականների 500 մետր առաջխաղացման մասին՝ հյուսիս գտնվող առանձին հատվածներում։
«Հարավային Բախմուտի արվարձաններում ցերեկը կատաղի մարտեր էին ընթանում։ Ռուսները անցան հարձակման և փորձեցին վերադարձնել կորցրած տարածքները, սակայն կորուստներ կրեցին և չկարողացան կատարել իրենց առաջադրանքները։ Որոշ շրջաններում ուկրաինական զորքերը 1 կմ առաջ են անցել»,- ասել է Մալյարը։