Գայանե Մարտիրոսյանի նկատմամբ կալանքի միջնորդության քննությունը շարունակվելու է այսօր. փաստաբան
Գայանե Մարտիրոսյանի նկատմամբ կալանքի միջնորդության քննությունը շարունակվելու է այսօր: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում հայտնել է փաստաբան Ռուբեն Մելիքյանը։
«Էն աստիճան հագեցած օր էր, որ նույնիսկ քնել չեմ կարողանում։
Հիշեցնեմ, որ տիկին Գայանեի նկատմամբ կալանքի միջնորդության քննությունը շարունակվելու է այսօր ժամը 13:00-ին՝ Շենգավիթի դատարանում»,-գրել է Ռուբեն Մելիքյանը: