ՊԵԿ-ը բացահայտել է վառելիքի առևտրի ոլորտում հարկային խոշոր իրավախախտումների դեպքեր (տեսանյութ) Իրանը շարունակում է բանակցել ԱՄՆ-ի հետ. Սպիտակ տուն
Քաղաքացիները Մալաթիայի ջրանցքից դուրս են բերել տղամարդու, ով հայտնել է, որ իր հետ ևս 2 մարդ է ընկել ջրանցքը
Թրամփի բոլոր նշանակումները նույն տրամաբանության մեջ են. Սոկոլովի նշանակումը բացառություն չէ. «Հրապարակ»Հյուսիսային Իրաքում պայթյուններ է որոտացելԻշխանությունները բացահայտ ռեկետ են անում. սա հարված է Հայաստանի խոշորագույն տնտեսական հենասյուներից մեկին. Արման ԱբովյանԵվրոպական կառույցների լռության ներքո ՀՀ-ում քաղբանտարկյալների թիվն աճում է. ԱբրահամյանԻնչ թանկարժեք նվերներ է փոխանցել վրացի պաշտոնյան Փաշինյանին. «Հրապարակ»Այսօր՝ մինչև 17:00-ն, որոշ հասցեներում լույս չի լինիՋերմաստիճանը կնվազիԿատարի մայրաքաղաք Դոհայում պայթյուններ են Անորոշ ու անհանգիստ վիճակ. Գյումրին կարող են խոշորացնել. «Հրապարակ»ԵՄ շուկայի «բաց դռները»՝ միայն հայտարարություններով. արտահանողները դժգոհում են նոր խոչընդոտներից. «Ժողովուրդ»Խուլ դժգոհություն մարզպետների շրջանում. «Հրապարակ» ԱՄՆ ուժերը կործանիչներով հարվածել են Իրանի տասնյակ ռազմական թիրախներիՀեղափոխությունից հետո ինչպես փոխվեց Արմեն Գրիգորյանի ունեցվածքը. բնակարան, Toyota և շուրջ 45 մլն դրամ ընտանեկան եկամուտ. «Ժողովուրդ»ԱԺ ո՞ր հանձնաժողովների նախագահությունը կանցնի ընդդիմադիրներին. «Հրապարակ»ԿԳՄՍՆ-ում նոր կադրային փոփոխություն. հերթը մյուս փոխնախարարինն է. «Ժողովուրդ»Իրանի զինված ուժերը անօդաչու թռչող սարքերով հարվածներ են հասցրել Բահրեյնում գտնվող ամերիկյան ռազմաբազային Ոմանքբհիասթափված են՝ խոստացած անակնկալը «գրել են սառուցին». «Հրապարակ» Արցախը՝ «հակապետակա՞ն», թե՞ պետական առաջնահերթություն. իշխանության երկակի չափանիշները. «Ժողովուրդ»Խաղաղվեք, հարցը փակված է. մանդատով, թե առանց՝ ես Աղվան Վարդանյանն եմ, դուք ո՞վ եքՌոսսելխոզնադզորը սահմանափակում է Թուրքիայից մի շարք մրգերի մատակարարումներըԵԱՏՄ-ն և Միջպետական ավիացիոն կոմիտեն կզարգացնեն համագործակցությունըԿրակոցներ Լոռու մարզում․ 30-ամյա տղամարդը հրազենային վնասվածքներ է ստացելԱՄՆ-ը խստացրել է վիզային ռեժիմը օտարերկրյա մամուլի և ուսանողների համարՈսկե Գնդակի հավակնորդների ցանկը՝ ըստ Goal-ի Կամրջի վրա 22-ամյա վարորդը «Lexus»-ով բախվել է երկաթե արգելապատնեշներին ԱՄՆ-ը մեքսիկական նարկոկարտելներն ընդգրկել է ահաբեկչական կազմակերպությունների ցանկում Վայքում իրանական բեռնատարը կողաշրջվել է ձորակը․ վարորդը մահացել է Եվրոպական գիշեր «Ալաշկերտի» համար. հաղթանակ՝ 11-մետրանոցներով Վերաքննիչ Վարչական դատարանը ևս հաստատեց, որ 2024 թվականի համար կարմիր գծերի թանկացումը ոչ իրավաչափ էր. Վահե Գրիգորյան Դուբայը հերքել է Դաունթաուն շրջանում տեղի ունեցած պայթյունների մասին Reuters-ի հաղորդումը
Ծառուկյանի նկատմամբ իրականացվող բանդիտական գործողություններն ունեն անհամեմատ ավելի խորքային իմաստ. Աբովյան
Թմրանյութերի գործով ձերբակալված բրիտանացին կարտաքսվի Վրաստանից ՀՀ ներկայացուցիչը ՄԱԿ-ում ընդգծել է փաստերի վրա հիմնված զեկույցների կարևորությունը Փաշինյանը Մհեր Գրիգորյանին արձակուրդ է ուղարկում Վանաձորի Բոհեմ կամերային թատրոնում տեղի ունեցավ «Վերջին հանգրվան» ներկայացման փակ դիտումը (լուսանկարներ)Էլէներգիայի մատակարարման և տարանցման 20-ամյա համաձայնագիր է կնքվել Վրաստանի ու Ադրբեջանի միջև Վեհափառը Գերմանիայից ժամանած հյուրերի հետ քննարկել է Հայ Եկեղեցու առաքելությունն ու ժառանգությունը Մոսկվա-Գյումրի չվերթի ինքնաթիռը մանևրել է ՀՀ տարածքում՝ հասնելով գրեթե մինչև Թուրքիայի օդային սահման Մեքենաներ են բախվել Արագածոտնի մարզում․ վիրավորներ կան ԵՄ-ն պատրաստակամ է շարունակել աջակցությունը ՀՀ ՆԳՆ համակարգի զարգացմանը Աֆրիկայում կապիկների նոր տեսակ են հայտնաբերել Զելենսկին նշել է, թե որտեղ է պատրաստ հանդիպել Պուտինի հետՄիացյալ Թագավորությունում ՀՀ դեսպանը հանդիպել է ՎԶԵԲ նախագահի հետ Եթե Նիկոլը մնաց իշխանությունում, Հայաստանը կորցնելու է ամեն ինչ՝ պատերազմով, թե առանց դրա․ Գասպարյան Հարավային Կովկասում կայուն խաղաղության հաստատումը ՀՀ առաջնահերթություններից է. Վահագն Խաչատուրյան ՀՀ ԱԳՆ-ն ՄԱԿ-ում քննարկել է խաղաղապահ համագործակցությունն ու տարածաշրջանային անվտանգությունը Հայաստանը ԵԱՏՄ-ում արդյունաբերական աճի առաջատարներից է՝ 12,2% ցուցանիշով
Մամուլ

Քարտեզներ՝ ինչ պիտի հանձնվի և ինչպես. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է.

Հայաստանի վարչապետն Իսլանդիայի մայրաքաղաք Ռեյկյավիկում ընթացող Եվրոպայի խորհրդի 4-րդ գագաթնաժողովում հանդես էր եկել ելույթով եւ վերահաստատել օրեր առաջ Բրյուսելում Շառլ Միշելի հայտարարածը, թե Երեւանը ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը՝ 86 հազար 6 հարյուր քառակուսի կիլոմետր տարածքում։ Հիշեցնենք, որ բրյուսելյան բանակցություններից հետո ԵԽ նախագահն էր հայտարարել՝ Հայաստանն ու Ադրբեջանը վերահաստատել են միմյանց տարածքային ամբողջականությունը ճանաչելու հանձնառությունը։ Շառլ Միշելը հատուկ ընդգծել էր երկու երկրների չափերը․ Հայաստանի՝ 29 հազար 800 ք/կմ, Ադրբեջանի՝ 86 հազար 600 քառակուսի կիլոմետր, որի մեջ մտնում է նաեւ Լեռնային Ղարաբաղը։ Նաեւ հավելել էր․ «Առաջնորդները վերահաստատեցին իրենց աներկբա հանձնառությունը 1991 թվականի Ալմա-Աթայի հռչակագրին եւ Հայաստանի 29 հազար 800 քառակուսի կիլոմետր եւ Ադրբեջանի 86 հազար 600 քառակուսի կիլոմետր տարածքային ամբողջականությանը»։ Մենք Բրյուսելից հետո փոքրիկ հույս էինք փայփայում, որ այդ հայտարարությունն արվել է ոչ թե ՀՀ ղեկավարի, այլ եվրոպացի պաշտոնյայի կողմից, եւ հնարավոր է իրականություն չդառնա, մանավանդ՝ Շառլ Միշելի հայտարարությունները երբեմն նաեւ խմբագրվում են։ Սակայն Ռեյկյավիկում նույն միտքը կրկնեց Նիկոլ Փաշինյանը՝ ի դերեւ հանելով մեր բոլոր հույսերը։


ԳԽ պատգամավոր, քաղաքագետ Սուրեն Զոլյանի կարծիքով՝ 86.6 ք/կմ-ի մասին հստակ ընդգծումը նշանակում է, որ Փաշինյանը կատարում է Ալիեւի պահանջը, որը բոլորովին վերջերս հոխորտում էր, որ Փաշինյանը պետք է հայտարարի՝ «Արցախն Ադրբեջան է, եւ վերջ»։ Ըստ ամենայնի, Բրյուսելում Շառլ Միշելի միջնորդությամբ «փոխզիջումային» տարբերակն է ընտրվել, եւ «Արցախն Ադրբեջան է, եւ վերջ» ուղիղ հայտարարության փոխարեն Փաշինյանը կոմպրոմիսային տարբերակ է գտել՝ 86.6 ք/կմ-ի մասին հայտարարելով, ինչը բացարձակապես նույն բանն է։ Զոլյանը հիշեցրեց․ «Որոշ ժամանակ առաջ էլ Փաշինյանն ասում էր, որ Խորհրդային Միության գլխավոր շտաբի քարտեզներով են սահմանազատումն անելու, ու ոչ ոք չգիտեր, թե ԳՇ քարտեզները որոնք են։ Այսինքն՝ եթե նախկինում իր պայմանավորվածությունների մասին լղոզված, քողարկված էր տեղեկացնում, հիմա պետք է ասել, որ նրան խուսանավել թույլ չեն տալիս։ Ի վերջո, եթե նման ճշգրտությամբ թիվ է նշվում, ուրեմն կա հստակ ցանկ, քարտեզներ՝ ինչը պիտի հանձնվի եւ ինչպես։ Ես ուղղակի ուզում էի հասկանալ 4.5 հազար ինչ պիտի ավելանա Ադրբեջանի տարածքին, որ այդ թիվը կազմի»։ Նկատի ունի, որ այսօրվա տարածքը 82 հազար ք/կմ է, այդ մոտ 4,5 հազարը ԼՂԻՄ-ի տարածքն է՝ ամբողջությամբ։

Այդուհանդերձ, քաղաքագետի խոսքով՝ թե՛ հայկական կողմը, թե՛ Շառլ Միշելը նման հայտարարությամբ խեղաթյուրում են, փորձում են խախտել Ալմա-Աթայի հռչակագրի նորմերը, քանի որ եթե խոսքը գնում է 1991 թվականի սահմանների մասին, ապա Արցախը, Զոլյանի խոսքով, այդ ժամանակ հաստատ չէր գտնվում Ադրբեջանի կազմում։

Նա հիշեցնում է․ չնայած 1991 թվականի դեկտեմբերի 21-ին ստորագրվել է Ալմա-Աթայի հռչակագիրը, որով, ըստ էության, արձանագրվում է Խորհրդային Միության փլուզման մասին, եւ անդամ պետությունները փոխադարձաբար ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունը, սակայն դրանից առաջ՝ դեկտեմբերի 10-ին, Արցախում տեղի է ունեցել ինքնորոշման հանրաքվե, եւ հռչակագիրն ընդունելուց առաջ Արցախն արդեն անկախ էր։ Բացի այդ՝ Ալմա-Աթայի հռչակագրում կա Արցախի մասով վերապահում, հռչակագրում մասնավորապես հետեւյալ ձեւակերպումն է մտցվել․ «Համաձայնագրի 13 հոդվածի երկրորդ պարբերությունը «բաց է ԽՍՀ Միության անդամ բոլոր պետությունների առջեւ» բառերից հետո լրացնել՝ «այդ թվում՝ ԽՍՀՄ-ի նախկին ինքնավար կազմավորումների համար, որոնք ԽՍՀՄ Գերագույն խորհրդի «ԽՍՀՄ-ի գոյության դադարեցման մասին» հռչակագրի ընդունումից առաջ անցկացրել են անկախություն հռչակելու վերաբերյալ համաժողովրդական հանրաքվե, եւ դրա հիման վրա ինքնավար կազմավորման իշխանության բարձրագույն գործադիր մարմինը դիմել է Անկախ պետությունների համագործակցություն` նրա կազմի մեջ ընդունվելու խնդրանքով» բառերով»։

Զոլյանն ասում է, որ պետք է Տեր-Պետրոսյանին դիմել ու հասկանալ, թե ինչու հետագայում որեւէ ջանք չգործադրեց՝ ապահովելու ԼՂՀ-ի մուտքն ԱՊՀ․ «Ի վերջո, գլխավոր մեղավորը Լեւոն Տեր-Պետրոսյանն է, թող ինքը մեկնաբանի՝ ինչու ոչ մի բան չարեց, որ Գերագույն խորհրդի վերապահումն ինչ-որ ձեւով արմատավորվի, որ հիմա ԱՊՀ-ի փաստաթղթերում հիմք լիներ, որովհետեւ այլ վերապահումներ վերջնական պայմանագրում տեղ գտել են՝ տնտեսական հարցերի վերաբերյալ»։ Զոլյանի մեկնաբանությամբ, Ալմա-Աթայի պայմանագրի դրույթներն առհասարակ չեն կարող որեւէ կերպ տարածվել Ադրբեջանի վրա։

«Չնայած Ադրբեջանը միացել է հռչակագրին, սակայն կարճ ժամանակ անց չեղարկել է այն ժամանակվա նախագահ Այազ Մութալիբովի ստորագրությունը, եւ Հեյդար Ալիեւը ստիպված էր կրկին ստորագրել այն՝ 1993 թ․։ Ուստի 1991 թ․ դրությամբ Ադրբեջանը պայմանագրի կողմ չէր, եւ նրա վրա չէին տարածվում դրա դրույթները»։ Իսկ հետագայում նրա՝ պայմանագրին միանալը իրավիճակ չի փոխում, քանի որ, ըստ Զոլյանի, Վիեննայի կոնվենցիայի 28-րդ հոդվածը սահմանում է, որ «համաձայնագրերը չունեն հետադարձ ուժ»։

Զոլյանը հիշեցնում է՝ Ալմա-Աթայի հռչակագիրը միջազգային պայմանագիր է եւ պետք է մեկնաբանվի ոչ թե որպես բանաստեղծություն, որ ով ինչպես ցանկանա, այլ միջազգային իրավունքի նորմերին համապատասխան, ինչի համար կա հատուկ գործիք՝ Վիեննայի կոնվենցիան՝ պայմանագրերի մասին (23 մայիսի 1969 թ.):

Այն նախատեսում է, որ «Պայմանագիրը պետք է բարեխղճորեն մեկնաբանվի պայմանագրի հասկացությունների` դրանց համատեքստում ունեցած սովորական նշանակությանը համապատասխան» (հոդված 31), այսինքն՝ կիրառելի են միայն այն մեկնաբանությունները, որոնք գոյություն ունեին պայմանագրի կնքման պահին եւ ոչ թե 30 տարի անց:

«Այսինքն, այդ պայմանագիրը պետք է մեկնաբանվի 1991 թվականի համատեքստում, որտեղ Ադրբեջանը չկա, ստացվում է, որ Միշելը խախտում է միջազգային կոնվենցիան»։

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում