Մենք շարունակում ենք աշխատել Ղրիմի ազատագրման ուղղությամբ․ Զելենսկի
Ռուսաստանին չի հաջողվի գողանալ Ղրիմը կամ Ուկրաինայի որևէ այլ հատված։ Այս մասին հայտարարել է ուկրաինական պետության ղեկավար Վլադիմիր Զելենսկին։
«Մենք շարունակում ենք աշխատել Ղրիմի ազատագրման ուղղությամբ»,- ասել է Զելենսկին։
Ուկրաինայի նախագահը նաև նշել է, որ հրամանագիր է ստորագրել Ղրիմի և Սևաստոպոլ քաղաքի վերաինտեգրման և ապաօկուպացման համար Խորհրդատվական խորհրդի ստեղծման մասին։