Հենրիխ Մխիթարյանը ևս ընդգրկվել է այսօրվա մեկնարկային կազմում
Բունդեսլիգայի 19-րդ տուրում Դորտմունդի «Բորուսիան» այսօր հյուրընկալելու է «Ինգոլշտադտին»: Դորտմունդյան ակումբի պաշտոնական կայքը ներկայացրել է մրցող թիմերի հավանական մեկնարկային կազմերը: Առաջատար կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը ևս ընդգրկված մեկնարկային կազմում:
Հանդիպումը կմեկնարկի Երևանի ժամանակով 18:30-ին:
Հիշեցնենք, որ Գերմանիայի ընթացիկ առաջնությունում Մխիթարյանը մասնակցել է 17 խաղի՝ դառնալով 7 գոլի եւ 9 գոլային փոխանցման հեղինակ: