Նոր Արտագերսում կանգնեցվեց զոհվածների հիշատակը հավերժացնող խաչքար
Արմավիրի մարզպետի տեղակալ Առնակ Ավետիսյանն այսօր ներկա է գտնվել Մեծամոր համայնքի Նոր Արտագերս գյուղում տեղադրված 44-օրյա պատերազմում նահատակված զինվորների հիշատակը հավերժացնող խաչքարի օծման արարողությանը: Տեղեկանում ենք Արմավիրի մարզպետարանից։
«Միջոցառմանը մասնակցում էին Մեծամոր համայնքի ղեկավար Վահրամ Խաչատրյանը, Արմավիրի մարզպետի աշխատակազմի և համայնքապետարանի աշխատակիցներ, զինվորականներ, բնակիչներ:
Խաչքարի օծման հանդիսավոր արարողակարգին հաջորդեց Արցախյան պատերազմում անմահացած զինվորների հիշատակը հավերժացնող միջոցառումը, որն ավարտվեց խաչքարին ծաղիկներ խոնարհելով:
Փա՛ռք ու խոնարհում մեր բոլոր նահատակ հերոսներին»,- ասված է հաղորդագրության մեջ: