Քըլըչդարօղլուն մտադիր է Թուրքիան մաքրել փախստականներից
Թուրքական ընդդիմության առաջնորդ, նախագահի թեկնածու Քեմալ Քըլըչդարօղլուն հայտարարել է, որ իշխանության գալու դեպքում երկրից կվտարի բոլոր փախստականներին։
«Ընտրվելու դեպքում ես հետ կուղարկեմ բոլոր փախստականներին»,- ասել է նա Անկարայում կայացած մամուլի ասուլիսում։
Նրա խոսքով՝ Թուրքիայում կա մոտ 10 միլիոն փախստական, որոնց երկիր է բերել Էրդողանը։