Կանգառում ծեծի է ենթարկվել թիվ 23 երթուղին սպասարկող ավտոբուսի վարորդը․ նա հոսպիտալացվել էԱդրբեջանը դադարեցրել է իրանական ավիաընկերությունների օդանավերի թռիչքները ԱՄՆ-ի պատժամիջոցների պատճառովԱվտովթար Շիրակի մարզում․ «BMW»-ն դուրս է եկել ճանապարհից և կողաշրջվել, կա 4 վիրավորՀայաստանի և Վրաստանի կենտրոնական բանկերը համագործակցության հուշագիր են ստորագրելՄեկ մարդու հիվանդ երևակայության հետևանքով տարիներ շարունակ հալածվում են քաղաքական այլախոհներըՈվքեր են մեկնել Փաշինյանի հետ Նյու ՅորքՀարավային Կովկասում տարածաշրջանային համագործակցության նոր հնարավորություններ կան. ԿոբախիձեՄենք առաջընթաց ենք գրանցել Հայաստանի հետ հարաբերություններում․ ԷրդողանՍնդիկի լռությունը և քլորոֆոսային «շոուն». ազգային անվտանգության սպառնալիքը՝ թեմայի շեղման ստվերումԱրամ Ա կաթողիկոսն ու Հունաստանի դեսպանը քննարկել են Լիբանանի և տարածաշրջանի իրավիճակըՀայաստան կժամանի Եվրոպական ժողովրդական կուսակցության գլխավոր քարտուղարը«ՌԴ-ի մահվան ու հնարավոր թուլացման մասին լուրերը չափազանցված են». ՇարմազանովՎրաստանից արտաքսվել է 83 օտարերկրյա քաղաքացիՄի շարք շրջաններում օդի ջերմաստիճանը կմոտենա պատմական առավելագույններինԹբիլիսիում ձերբակալել են քրեական շրջանակների հետ կապվող Պեյքրիշվիլի եղբայրներինCOP17-ին ընդառաջ քննարկում է եղել Հայաստան-Մեծ Բրիտանիա համագործակցության խորացման շուրջՀայտնաբերվել է 517 ոչ սթափ վարորդ․ պարեկների՝ անցած շաբաթվա ծառայության արդյունքներըՎրեժխնդրությունը կանխվել է. «Հրաշք այգու» ծեծկռտուքի մասնակիցները բերման են ենթարկվելUFC 331-ից հետո Ծառուկյանն ու Ռուֆին 60 օրով հեռացվել են մենամարտերիցՆախագահը և ԶՀԿ գլխավոր քարտուղարը քննարկել են ՀՀ-ում զբոսաշրջության զարգացման հնարավորություններըԱնդրանիկ Թևանյանի խափանման միջոցը երկարացվեց ևս 3 ամսովԱվտովթար՝ Երևանում. Արտաշատի խճուղում «Lada Granta»-ն բախվել է կայանված «Mercedes»-ին. կա վիրավորՇաբաթ օրը Մարմարաշենի Սուրբ Գևորգ եկեղեցում պատարագ կմատուցի Ռուբեն ՍրբազանըՎաղարշապատի հրապարակում գտնվող կինոթատրոնի շենքն օտարելու գործընթացում խախտումներ է հայտնաբերվելՌուբեն Ռուբինյանն ընդունել է Չինաստանից ժամանած պատվիրակությանՕկուպացված Արցախ է տեղափոխվել ևս 35 ադրբեջանցի
Բաքու մեկնած պաշտոնյան ԱՀԾ պետ Քրիստիննե Գրիգորյանն է․ հայտնի է այցի նպատակը
«Արևմտյան Ադրբեջանի համայնքում» ստեղծվել է աշխատանքային խումբ՝ ներկայիս ՀՀ-ի տարածքում գտնվող աղվանական քրիստոնեական ժառանգության ուսումնասիրության նպատակով․ Կարապետյան
Արեգնազ Մանուկյանի խափանման միջոցը փոխվեց
ԱԺ 4 պատգամավորներ մեկ շաբաթով կմեկնեն Տանզանիա. նրանցից մեկն ընդդիմությունից էԹուրքիան առաջարկել է դադարեցնել Ռուսաստանի և Ուկրաինայի կողմից Սև ծովում նավերի վրա հարձակումները. ՊեսկովԵրևանում հանրային սննդի օբյեկտի արտադրամասի գործունեության կասսեցումը վերացվել էԱռաջին մեդալը՝ Բուլղարիայում ընթացող բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունում, Էլիդա Քոչարյանը հաղթել է Ռումինիայի ներկայացուցչին (տեսանյութ)
Այսօր Երևանից ինքնաթիռ է մեկնել Բաքու․ Factor.am
Հայտնի է, թե երբ ու ինչ պայմաններում կբացի Իրանը Հորմուզի նեղուցըՍյունիքի մարզի դատախազությունը 12 հա մակերեսով 9 հողամասերը Կապան համայնքին վերադարձնելու նպատակով պետշահերի հայց է ներկայացրել դատարանԱմենայն Հայոց Հայրապետն իր ուրախությունն է արտահայտել ասորի ուխտավորների՝ Հայաստան և Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին այցելության առիթով«Ոչ մի տարբերակ մեզ չի առաջարկվել»․ Տիգրանաշենցինեը՝ գյուղը լքելու մասինՎթարային ջրանջատում Երևանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանումԻնչու է զորամասի հրամանատարը նախարարին ներկայացել սպորտային համազգեստով. ՊՆ-ն պարզաբանել է Նյու Յորքում կհանդիպեն Լավրովն ու ՌուբիոնՀիմնանորոգման աշխատանքներով պայմանավորված փակ է լինելու Ոսկերիչների փողոցը
Նիկոլ Փաշինյանին կոշտ քննադատության ենթարկած, ապա կալանավորված Արտակ Ավետիսյանն արդարացվել է
Հայաստանը կանգնած է «խաչմերուկում»․ Արտակ ԶաքարյանԱրքայազն Հարրին ուզում է արքայադուստր Դիանայի մասին ֆիլմ նկարահանելԲժշկական զբոսաշրջության զարգացումը կարևոր է Հայաստանի տնտեսության համար. Գևորգ ՊապոյանՏպավորություն է, որ Արսենյանը պատրաստվում է քաղաքական հնարավոր ցատկի, մեծ հավանականությամբ՝ ընդդիմադիր «թեքումով». ՎերլուծաբանԱյս օրերին ամենամեծ մարտահրավերը չչարանալն է. Գայանե ՔոչարյանՈւղեվարձը վճարած քաղաքացուն հսկիչը, առանց ստուգելու, տուգանեց. իրավիճակը լարվեց (տեսանյութ)Համայնքային ոստիկաններն իրացնելու նպատակով կեղծ ալկnհոլային խմիչք պատրաստելու դեպքեր են բացահայտել
Հասարակություն

Ոստիկանների գործունեությանը միջամտելու նոր դեպքեր՝ Արագածոտնում և Տավուշում. մեկ անձ կալանավորվել է

ՀՀ քննչական կոմիտեի Արագածոտնի և Տավուշի մարզային քննչական վարչություններում քննվող քրեական վարույթների շրջանակներում իրականացվում են քննչական և վարութային գործողություններ՝ քաղաքացիների կողմից ոստիկանների օրինական ծառայողական գործունեությանը միջամտելու հերթական դեպքերի հանգամանքները պարզելու ուղղությամբ:

ՔԿ-ից  հայտնում են, որ 2023 թվականի մայիսի 15-ին՝ ժամը 01:15-ին, Աշտարակ քաղաքի վարչական տարածքի Քասախի կիրճում գտնվող ռեստորանային համալիրի դիմաց ծառայություն իրականացնող պարեկները նկատել են մի քաղաքացու, ով ձեռքով մեքենան կայանելու նշան է արել: Պարեկային ծառայողներն անմիջապես կայանել են և իջել ավտոմեքենայից, որպեսզի պարզեն, թե ինչ խնդիր ունի քաղաքացին: Վերջինս հրաժարվել է ներկայանալ և սկսել է անհիմն վիճել պարեկների հետ, բողոքել, որ տարածքում նրանց կողմից ծառայություն իրականացնելուց ի վեր իր գործերը վատացել են, պահանջել, որ այդ տարածքում այլևս ծառայություն չիրականացնեն, հայհոյանքներ է հնչեցրել նրանց հասցեին, ձեռքերով հարվածել նրանց կրծքավանդակի, գլխի հատվածներին, որոնց ժամանակ քաշել և պոկել է պարեկային ծառայողին ամրակցված ծառայողական տեսախցիկը՝ վնասվելով այն, ապա դիմել փախուստի՝ մտնելով ռեստորանի տարածք։

ՀՀ քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 452-րդ հոդվածի 3-րդ մասով նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակներում վերոնշյալ քաղաքացին ձերբակալվել է՝ ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայողների նկատմամբ բռնություն գործադրելու անմիջականորեն ծագած կասկածանքով: Նախաքննության ընթացքում զննվել է դեպքի վայրը, վերցվել են հարակից ռեստորանում տեղադրված, ինչպես նաև՝ պարեկներին ամրակցված տեսանկարահանող սարքերի տեսագրությունները, նշանակվել են դատաբժշկական փորձաքննություններ։

Ձեռք բերված փաստերի հիման վրա նշված անձին մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 452-րդ հոդվածի 3-րդ մասով և 297-րդ հոդվածի 1-ին մասով, և նրա նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է կալանքը։

Մյուսի դեպքը տեղի է ունեցել Իջևան քաղաքում։ 2023 թվականի մայիսի 15-ին՝ ժամը 20:30-ի սահմաններում, ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության պարեկները Իջևան քաղաքի Վասիլյան փողոցում մթության պայմաններում լուսարձակներն անջատած երթևեկելու համար կանգնեցրել են «Վազ 2106» մակնիշի ավտոմեքենան, որի վարորդը, չենթարկվելով պարեկների օրինական պահանջին, դիմել է փախուստի և ավտոմեքենան կանգնեցրել Իջևան քաղաքի Մետաղագործների փողոցի շենքերից մեկի բակում:

Այնուհետև հիշյալ մեքենայի վարորդը՝ ակնհայտ ոչ սթափ վիճակում, և ուղևորը՝ վերջինիս անչափահաս որդին, իջել են ավտոմեքենայից: Վերջինս փորձել է նստել նշված մեքենայի ղեկին, ինչը խոչընդոտվել է պարեկային ծառայության աշխատակիցների կողմից, իսկ վարորդը երկու անգամ հարվածել է պարեկի ձեռքին և դեմքին: Նրանց են մոտեցել մի խումբ քաղաքացիներ, որի հետևանքով ստեղծված խառնաշփոթ իրավիճակում հիշյալ ավտոմեքենան անհայտ անձի կողմից տեղափոխվել է տան բակ, իսկ մեքենայի վարորդը և նրա որդին դիմել են փախուստի:

Մոտ 20 րոպե տևած միջադեպի ընթացքում մեքենայի վարորդի և միջամտած քաղաքացիների կողմից պարեկային ծառայության աշխատակիցների հասցեին հնչեցվել են բարձրաձայն հայհոյանքներ, խոչընդոտվել են նրանց գործողությունները:

Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 452-րդ հոդվածի 3-րդ մասով և 297-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով նախաձեռնվել է քրեական վարույթ:

Վարույթն իրականացնող մարմնի կողմից միջնորդություն է ներկայացվել հսկողություն իրականացնող դատախազին՝ հիշյալ մեքենայի վարորդի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 452-րդ հոդվածի 3-րդ մասով, 297-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով հանրային քրեական հետապնդում հարուցելու մասին, որ բավարարվել է:

Որոշում է կայացվել ազատության մեջ գտնվող մեղադրյալին դատարան ներկայացնելու համար ձերբակալելու մասին, նրան հայտնաբերելու ուղղությամբ միջոցներ են ձեռնարկվում:

Երկու քրեական վարույթներով նախաքննությունը շարունակվում է: