Նուբարաշենի ձորում հողի սողանքի հետևանքով 800 մմ-ոց պողպատյա ջրատարը վթարվել է. ընթանում են վերականգնողական աշխատանքներ
Վաղ առավոտից մեկնարկել են «Գառնի-Երևան» ջրատարի վերանորոգման աշխատանքները, որով պայմանավորված՝ 24 ժամով դադարեցվել է Երևանի Նուբարաշեն, Էրեբունի, Շենգավիթ, Կենտրոն վարչական շրջանների և Արարատի մարզի մի քանի գյուղերի ջրամատակարումը: Այս մասին տեղեկացնում է Վեոլիա ջուրը:
Նուբարաշենի ձորում անձրևներից հետո հերթական անգամ հողի սողանքի հետևանքով 800 մմ-ոց պողպատյա ջրատարը վթարվել է:
Վեոլիա Ջուր ընկերության «Էրեբունի» շահագործման տեղամասն այս պահին փոխարինում է ջրատարի 4 մետր հատված: Խողովակաշարն արդեն մոնտաժվել է, ընթանում են զոդման աշխատանքներ:
Մասնագետները նախատեսում է տարածքների ջրամատակարարումը վերականգնել հայտարարված ժամից շուտ: