Օրեր կամ ժամեր անց ռուսները կգրավեն Բախմուտն ամբողջությամբ. Bild
Ընդամենը մի քանի օր կամ նույնիսկ ժամեր անց ուկրաինական Բախմուտ քաղաքը կգրավվի և կհայտնվի ռուսական ուժերի լիակատար վերահսկողության տակ։ Այս մասին հայտնել է Bild պարբերականը:
«Ավելի քան ութ ամիս կատաղի մարտերից հետո 70,000 բնակչություն ունեցող Բախմուտ քաղաքի ամբողջական գրավմանը մնացել են հաշված օրեր կամ նույնիսկ ժամեր»,- գրում է թերթը:
Նշվում է, որ Ուկրաինայի հսկողության տակ է մնում քաղաքի արևմտյան մասի ծայրամասային փողոցի միայն վերջին կողմը։