ԿԲ նախագահի «ապոկալիպտիկ» սցենարը. ՍուրենյանցՍաուդյան Արաբիան դադարեցրել է նավթի մատակարարումները Եվրոպա՝ առանցքային նավթատարի կանգից հետոԱնտոնիու Գուտերեշը պատրաստ է եռակողմ հանդիպում անցկացնել Ուկրաինայի հարցովԱպօրինի զենք-զինամթերքի կամավոր հանձնումներ՝ Վայոց ձորի մարզումԱմերիկացիները կարծում են, որ արհեստական բանականությունն ի վիճակի է ոչնչացնել մարդկությանը. PoliticoՆա սպառել է իրեն․ Սաուդյան Արաբիայում կանխատեսում են Ռոնալդուի անսպասելի հեռացումը Ալ-ՆասրիցՆոբելյան մրցանակակիր Կրեմերը նշանակվել է Համաշխարհային բանկի գլխավոր տնտեսագետԵրևանի մի շարք հասցեներում գազ չի լինելուՉարենցավան-Հրազդան ավտոճանապարհին տեղի ունեցած վթարի հետևանքով չորս անձ է զոհվելԶելենսկին Պուտինին առաջարկել է էներգետիկ հրադադարի համար օբյեկտների ցանկը «դնել սեղանին»Վրաստանի պետանվտանգության ծառայության նախկին ղեկավար Լիլուաշվիլին կաշառքների համար դատապարտվել է 13 տարվա ազատազրկմանԽոշոր ավտովթար՝ Եղվարդ-Զովունի ճանապարհին․ բախվել են հինգ ավտոմեքենաներ. կան վիրավորներՀՀ-ի ստանձնած պարտավորությունը համահունչ է Սահմանադրությամբ ամրագրված ինքնիշխան պետության սկզբունքինՀամաներում չի լինելու. պատժից վաղաժամկետ ազատ արձակման ինստիտուտը գործում է. ԳալյանԱնկախության տոնի առթիվ Երևանում նախատեսվում են երթևեկության սահմանափակումներՈւկրաինայի համար ամենավատ սցենարը պետականության կորուստն է. ԲուդանովՃապոնիան մինչև 2031 թվականը 52 հազար լայն նշանակության անօդաչու սարք կգնի. KyodoՀայաստանի Շախմատի հավաքականները Համաշխարհային օլիմպիադայում մեկնարկել են հաղթանակովԱրսենալը խոշոր առաջարկ է պատրաստում Բարսելոնայի աստղի համարԻնչպե՞ս կարող են զբոսաշրջիկներն ու ուսանողները հավերժ զրկվել ԱՄՆ վիզա ստանալու իրավունքիցԿարևորվել է ամերիկյան գործընկերների շարունակական հետաքրքրվածությունն ու աջակցությունը ՀայաստանինԱռինջ-Գետարգել խաչմերուկում սեպտեմբերի 18-ից լուսացույցները կգործենՓաշինյանը հունից դուրս եկավ՝ դիմելով Լևոն Քոչարյանին․ «Հագիցդ հանելո՛ւ եմ կախած վիճակում»Ադրբեջանում պահվող հայ գերիների վերաբերյալ քննարկում կլինի ԱՄՆ-ումԿանանց առաջնորդության ամրապնդումը շարունակելու է մնալ խաղաղ պետության կառուցման կարևոր մաս. ՄակունցՏավուշի բաժնի համայնքային ոստիկանները ապօրինի ծառահատման դեպք են բացահայտելՎանաձորի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող 14-րդ հողատարածքըՄանուկ Բարսեղյանն ընտրվել է ՀՀ ԳԱԱ ասոցացված անդամՄեկ օր ջուր չի լինի Գեղարքունիքի և Կոտայքի մարզի մի շարք հասցեներում Արցախի մշակույթի նախկին նախարարները դիմել են Ժաննա Անդրեասյանին ԱԳՄԱՆ փոխնախարարն անդրադարձել է Հայաստանի և Ադրբեջանի միջև նախաստորագրված խաղաղության պայմանագրի և դրանում անհայտ կորած անձանց և բռնի անհետացումների դեպքերինԲյուրեղավանում հացի և հացաբուլկեղենի արտադրամասի գործունեություն է կասեցվելԱՄՆ-ի և Իրանի միջև հակամարտությունը առաջիկա ամիսներին նոր փուլ կմտնի. Վենս«Խոսրովի անտառ» պետական արգելոցի տեսախցիկները գայլերի են ֆիքսել (տեսանյութ)ԵՄ-ն Հորմուզի նեղուցի փակման պատճառով կորցրել է 90 միլիարդ եվրոԿիսապաշտպան Դավիթ Հակոբյանը միացել է «Փյունիկ»-ին«Նուբարաշեն» ՔԿՀ-ում ցմահ դատապարտվածը ներկայացրել է իր «Հետախուզություն» գիրքըԴրամահավաք՝ 44-օրյա պատերազմում անմահացած Յակով Սարգսյանի մոր բուժման նպատակով
Արարատի մարզում՝ Քաղցրաշեն գյուղի մանկապարտեզում, աշխատակիցներին ու 135 երեխաներին տարհանել են․ պատճառը մանկապարտեզում հայտնված օձերն են
«Nissan Tida»-ն Չարենցավանի տարածքում բախվել է ծառերին. 4 մարդ մահացել է, 1-ը՝ վիրավորվել
«Տրանսպորտը պետք է ավելի թանկանա». տրանսպորտի թանկացման դեմ երբեմնի բողոքող Ալեն Սիմոնյան (տեսանյութ) Ռուբինյանը և Վրաստանի դեսպանը քննարկել են միջխորհրդարանական կապերի ընդլայնմանն առնչվող հարցերԼարված և անառողջ մթնոլորտ. ի՞նչ է կատարվում Մ.Աբեղյանի անվան գրականության ինստիտուտումՀարկ վճարողներին վերադարձված դեբետային գումարներն աճել են շուրջ 16․5 տոկոսով․ ՊԵԿԿոնդի առանձնատների ՊՈԱԿ-ը գուցե արձագանքի Ալիևին, չե՞ք ուզում դուք արձագանքել. ՔՊ-ական Ալեքսանյանը «թռավ» լրագրողի հարցից (տեսանյութ)ԱՄՆ-ում դիզելային վառելիքի գները հասել են երկրի պատմության ամենաբարձր մակարդակինՁեր խմբակցության աղը Էդգար Ղազարյանն ա. Ղազարոս, խելքի եկուր. ՔՊ-ական պատգամավորը երգ հիշեց (տեսանյութ)591 մլն դրամ՝ արդարացվածների կրած վնասի դիմաց․ պետության համար թանկ բեռ են քրեական հետապնդումները. Hetq.amՄոր նկատմամբ բռնությnւն և մեկ այլ անձի uպանության փորձ կատարած քաղաքացին կալանավnրվել է. քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել էԳիշերը հրկիզել են ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության շենքը

Ազգից հասարակ-ություն «սարքելու» ճանապարհը պետք է փակել

«Հայաստանի Հանրապետությունը» գրում է․

Մշո բարբառում մի բառ կա՝ «գռեխ», է լսվող ե-ն հնչում է ոչ թե փափուկ, այլ՝ շատ կոպիտ՝ գռըէխ, նշանակում է թարախ։ Բուն նշանակությունից զատ այսպես բնորոշվում է ամենավատ հատկանիշներ ունեցող մարդը։ Գեղարքունիքի մարզի Ծովինար գյուղի մշեցիները գռըէխ են անվանում ծնողներին լքած զավակին, երեխային տիրություն չարած ծնողներին, ընտանիքի, ընկերության, հայրենիքի հարգը չիմացողին։ «Էդի գռըէխ ա». ահա՛ «էդ» մարդու բնութագիրը։ Երբ ասում են՝ «էդի գռըէխի նման կջոջընա», նշանակում է՝ «թարախի պես տարածվում է»։ Բայց «գռըէխ» չի ասվում, այսպես ասած` սովորական թարախը բնութագրելիս, ասենք՝ ասեղի ծակոցից առաջացած։ «Գռըէխ» բառը գործածվում է, երբ թարախը գարշահոտ է, փտախտը ցույց տվող։

Մեր սրբությունները հետեւողականորեն պղծվում են։ Երբ բառերի շարք կլկլացնողը եթերում պախարակում է Կոմիտաս վարդապետին, շատ բարդ է ասել` ով է ավելի «գռըէխ», կլկլացնո՞ղը, թե՞ դրան եթեր հրավիրողը, եթերում Կոմիտասի մասին բարբաջողին դաստիարակչական ապտակ չտվո՞ղը, եթեր հեռարձակո՞ղը, թե՞ այդ կլկլացնողի լսարանը, կամ՝ թե՞ այդ կլկլացնողին եթեր գցող «ուղեղը», որ պարզապես հերթական անգամ փորձում էր հանրությանը շեղել Արցախի թեմայից։

Բոլոր երկրներում հասարակ-ությունները մոմ են՝ անուշահոտ կամ անհոտ, մի քիչ կարծր կամ մի քիչ թույլ, բայց մոմ են։ Թե ինչ կարելի է ձեւել այդ հասարակ-ությունից, կախված է ձեւողից եւ այն կաղապարից, որի մեջ լցվում է մոմը։ Ձեւողը պետությունն է։ Եթե պետական քարոզչությունն այնպիսին է, որ կլկլացնողն իրավունք ունի խոսելու Կոմիտասից եւ այն էլ` եթերում, ուրեմն կաղապարն էլ թույլ նյութից է. հետեւաբար, ձիու՝ այդ թույլ կաղապարում տաք մոմը թափես, կաղապարը ծռվելու է, էշ է դուրս գալու։

Հասարակ-ությունը գիտակից է կամ անուղեղ, հայրենասեր է կամ հայրենադավ, առաքինի է կամ անբարոյական, ազգային արժեհամակարգը պահող կամ ընդհանրապես արժեհամակարգից զուրկ, կախված է հենց պետության ընտրած կաղապարից։ Երբ «միջին վիճակագրական խնջույքներն առանց թմրանյութերի չեն անցնում», դա էլ այդ ընտրած կաղապարի հետեւանքն է։ Արժեքներից զուրկ հասարակ-ությունը թմրանյութերով ու օրգիաներով է ապրում, եւ իր համար լրիվ միեւնույն է՝ ում հետ է սանձարձակ խրախճանքների մասնակցում եւ որտեղ։

Սանձարձակ հաճույքներն են կարեւոր՝ թեկուզ թշնամու հետ ու թշնամու տակ։ Դալեսի՝ Ժողովուրդների կործանման մեծագույն ծրագիրն այսօր էլ կենսունակ է եւ գործադրվում է։ Ծրագիրը կիրառել-չկիրառելը տվյալ պետության ցանկությունն է…

Հենց այս պատճառով էլ ընդգծում ենք՝ կաղապարի պատասխանատուն պետությունն է։ Արժեզրկված հասարակ-ություններում ամեն ստորագույն միտք ոչ միայն քննարկվում, այլեւ հավանության էլ է արժանանում (հայտնի Օվերտոնի պատուհանների թեման է, որ քննարկել ենք «Ազգից հասարակ-ություն սարքելու ճանապարհը պետք է փակել» հրապարակումում (հունվարի 21, 2023)։ Այսպիսի, ցավոք, մեր հասարակ-ությունը կարող է քննարկել ընդհուպ մեր՝ հայկական հողերի հայապատկանության հարցը։ Այսպիսի հասարակ-ությունը կարող է հաշտվել լեռան համար թշնամու դեմ չպայքարելու որոշման հետ, որովհետեւ լեռը ձյունոտ է, վրան մի ծաղիկ էլ չկա, որ քաղեն-բերեն-ծախեն։ Կարող է հաշտվել լճի համար չպայքարելու որոշման հետ, որովհետեւ Երեւանին մոտ չէ, գնալու-լողալու-զխտկվելու համար հարմար չէ։

Հասարակ-ությունները չեն ինքնակրթվում, նրանց կրթում են, բայց դրա համար կրթողները (տարբեր ոլորտների պատասխանատուներ, մասնագետներ, մտավորականներ… պետություն) նախ իրենք պիտի կիրթ լինեն, դաստիարակություն ու արժեհամակագ ունենան, ընտանիք-տոհմ-ազգ շղթայի հարգն իմանան։ Այո, ոսկին ոսկի է, բայց հարգերը տարբեր են։ Եթե կրթողը նույնիսկ կրթություն ու դաստիարակություն ունի, շատ կարեւոր է հասկանալ, թե ինչ կրթություն է ստացել եւ ինչպես է դաստիարակվել։

Թե չէ դալեսյան «ազատ աշխարհի կոսմոպոլիտներն» էլ լիքը դիպլոմ ունեն ու գիտեն՝ սեղանին դրված դանակ-պատառաքաղներից որը գործածել հերթական ուտեստը փորձելիս։

Ազգից հասարակ-ություն «սարքելու» ճանապարհը պետք է փակել։

Ու պետք է փակել կոպտորեն։ Դա անհրաժեշտ է Արցախի եւ Հայաստանի վաղվա օրվա համար։ Հայկակա՛ն վաղվա։

Արմենուհի Մելքոնյան