Չինաստանի հատուկ ներկայացուցիչը հանդիպել է Զելենսկու հետ
Չինաստանի հատուկ ներկայացուցիչ Լի Հուին արդեն հանդիպել է Զելենսկու հետ:
Այս մասին գրում է Bloomberg-ը:
Բացի այդ, դիվանագետը հանդիպումներ է ունեցել Ուկրաինայի կառավարության անդամների, այդ թվում՝ արտգործնախարար Դմիտրի Կուլեբայի հետ։
«Ուկրաինական հակամարտությունը կարգավորելու այլ միջոց չկա, կողմերը պետք է փոխադարձ վստահություն ունենան»,- ասել է Հուին բանակցություններից հետո։