Պաշտպանության նախարարությունը հրապարակել է Սոթքում այսօր զոհված զինծառայողի անունը
ՀՀ Պաշտպանության հաղորդագրությունը հայտնում է․
«Մայիսի 17-ին Սոթքի ուղղությամբ Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումների կրակի հետևանքով զոհված զինծառայողն է՝
Էդգար Վահանի Սուլեյմանյանը (2003թ.):
Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը եւ զորակցություն հայտնում զոհված զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին եւ ծառայակիցներին»։