Սլովենիայում ամբողջությամբ անհետացել է Տրիգլավ սառցադաշտը, որը լեռան վրա գոյություն ուներ հազարավոր տարիներԱՄՆ-ում ձերբակալել են ինքնաթիռը առևանգելու և կործանելու սպառնալիքներ հնչեցրած ուղևորինԱռանց սերտիֆիկատի՝ «էկո», «բիո» և «օրգանական» բառերը անվանումներում օգտագործելն անթույլատրելի էՎրաստանում մի շարք համեմունքներում հայտնաբերվել են վտանգավոր խմբի արգելված ներկանյութերՌուսաստանի նախագահը հայտարարել է Իրանում ատոմակայանի շինարարությունը շարունակելու մասինԷրդողանը Մակրոնին հրավիրել է մասնակցելու Թուրքիայում կայանալիք COP31-ի գագաթնաժողովինԱդրբեջանի նախագահի աշխատակազմի նախկին ղեկավարը դատապարտվել է 14 տարվա ազատազրկմանՍա է հայկական մրցավարության իրական դեմքը. Նոայի արձագանքը՝ Հենրիկ Նալբանդյանի գործողություններինՆիդեռլանդների սաֆարի պարկում ընձառյուծը հոշոտել է 40 տարվա աշխատանքային փորձ ունեցող աշխատակցուհունԹուրքական և ադրբեջանական լրատվամիջոցներն արձագանքում են Սփյուռք-Փաշինյան հակադրության հոդվածինԸնտանեկան բռնության դեպքերում տուժողը չպետք է ստիպված լքի իր տունը․ ՆԳ նախարարԿԳՄՍՆ-ն ու «Որմնանկար-մոնումենտալ ժառանգություն» հիմնադրամը համագործակցության հուշագիր են ստորագրելՍաուդյան Արաբիայի հակաօդային պաշտպանության ուժերն Էր Ռիադի ուղղությամբ արձակված հրթիռներ են խոցելՈւկրաինայի, ԱՄՆ-ի և Ռուսաստանի բանակցությունները ԱՄԷ-ում նախնական պլանով կանցկացվեն նոյեմբերի 4-ինՀութիները հարվածել են Սաուդյան Արաբիայի ՊՆ շենքինՄելանյա Թրամփը հայտարարել է Ալյոշկիում հրադադարի գոտու ընդլայնման մասինԱրարատի մարզում «Opel Combo»-ն վրաերթի է ենթարկել 75-ամյա հետիոտնին․ բժիշկները պայքարում են նրա կյանքի համարՊարոն Կարապետյան, բարեկամաբար տեղեկացնում եմ, որ Ձեզ խաբել են․ ՊապոյանՄիասնական ժամերգություն կկատարվի Ղազարավանի Սուրբ Նարեկ վանքում24 ժամ ջուր չի լինիՀՀ–ում հունվար-սեպտեմբերին գյուղատնտեսության ծավալը նվազել է 4.8 տոկոսով. վիճակագրական կոմիտեՄաքուր ու զուլալ Հրազդան գետը վերածվել է ցեխաջրի․ ShamshyanԳեղարքունիքում «BMW»-ի վթարի հետևանքով հիվանդանոց տեղափոխված 26-ամյա կինը մահացել էՎլադիմիր Պուտինը Կրեմլում բանակցություններ է վարում Իրանի նախագահի հետ․ մանրամասներԹուրքիան ինտերնետի ազատության ցուցանիշով Եվրոպայում վերջինն էՀՀ խաղաղության ձգտումը համահունչ է տարածաշրջանի մյուս երկրների նպատակներին․ Իտալիայում ՀՀ դեսպանՀաքերները հարձակվել են Իտալիայի խորհրդարանի համակարգչային համակարգերի վրա. տուժել է նաև Ջորջա Մելոնիի փոստըՔասախ գյուղում գnղություններ կատարած տղամարդը կալանավորվել էՌուսաստանը դեռ չի քննարկում, թե ով կներկայացնի Եվրոպան Ուկրաինայի շուրջ բանակցություններում․ Ուշակով«Telegram» և «WhatsApp» հավելվածներում ստեղծվել են կեղծ օգտահաշիվներ․ ԲԸՏՄՀիբրիս և խուցպա․ կառավարության փաստացի պետի հանդգնությունն ու սպասվող վախճանը․ քաղաքագետՆիդերլանդների ԱԳ նախարարը ծանոթացել է հայկական ծաղիկների արտահանման հնարավորություններինՄեծ Բրիտանիան և Լեհաստանը համատեղ զորավարժություններ կսկսեն Բալթիկ ծովումԵվրոպան դեռ չի մասնակցում ուկրաինական հակամարտության շուրջ բանակցություններին. ՊեսկովԼավրովը ռուսական դիզվառելիքի գործարքը ՌԴ-ի և ԱՄՆ-ի միջև համարել է գործնական պայմանավորվածությունՉինական ընկերությունները խզում են Մբապեի հետ գովազդային պայմանագրերըՀայաստան կժամանի Սլովենիայի արտաքին և եվրոպական գործերի նախարարըՀայկավանի 20-ամյա բնակչուհու տնից հшփշտակել են 16 հազար ԱՄՆ դոլար, ոսկյա զարդեր և բջջային հեռախոսՔՏՀԱՏՄ ղեկավարի անունով ստեղծվել են կեղծ օգտահաշիվներԳազատար է վնասվել. մի շարք հասցեներում գազ չի լինիԱդրբեջանը ՌԴ-ի համար կայուն և հուսալի գործընկեր է բազմաթիվ ոլորտներում․ ՊուտինԳևորգ Թադևոսյանն ըմբշամարտի աշխարհի առաջնությանը բրոնզե մեդալ է նվաճելՀՀ–ում հունվար–սեպտեմբերին գյուղատնտեսության ծավալը նվազել է 4.8 %–ով. վիճակագրությունՄեղադրական վերդիկտ՝ դատավորին վիրավորելու համար մեղադրվող փաստաբան Ա.Ս.-ի նկատմամբՀայաստան կժամանի Սլովենիայի Հանրապետության արտաքին և եվրոպական գործերի նախարարըԶանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատից վերջին տարիներին մենք ստացել ենք շուրջ 56 մլրդ դրամ շահաբաժին. ՏԿԵ փոխնախարարԷկոպարեկները հայտնաբերել են վնասվածք ստացած եղեգնակատու (տեսանյութ)TRIPP պայմանագիրը կարելի է վավերացնել միայն այն բանից հետո, երբ ՀՀ կառավարությունը ներկայացնի երեք երաշխիք. ԶուրաբյանԱՄՆ ռազմածովային ուժերն ավելացրել են Իրանի մերձակայքում տեղակայված մարտական նավերի թիվը
Բաքվի դատավճիռը հերքում է ինքն իրեն. Հայ դատի կենտրոնական խորհրդի հատուկ զեկույցը
Տնտեսություն

Գյումրիում կաշառքով և պաշտոնեական կեղծիքով անձանց համար հաշմանդամության կարգեր տալու հիմքեր են ապահովվել. ՔԿ

ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունում պարզվել են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության Միասնական սոցիալական ծառայության բժշկասոցիալական փորձաքննության գրասենյակի բժշկասոցիալական փորձաքննության (ԲՍՓ) բաժնի ղեկավարի կողմից տարբեր քաղաքացիներից կաշառք ստանալու դեպքի հանգամանքները: Վարույթի շրջանակներում մեղադրանք է ներկայացվել 5 անձի:

ՔԿ-ից հայտնում են, որ քննությամբ ձեռք բերված փաստական տվյալներով հիմնավորվել է, որ Հ.Մ.-ն, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության Միասնական սոցիալական ծառայության ԲՍՓ գրասենյակի բժշկասոցիալական փորձաքննության բաժնի ղեկավարի պաշտոնն զբաղեցնելու ընթացքում, 2021թ. մարտին, իր ծանոթի միջոցով տեղեկացել է հիշյալ բաժնի շահառու հանդիսացող անձի կողմից, առանց բժշկասոցիալական օբյեկտիվ փորձաքննության և պատշաճ բժշկական հետազոտման իրականացման, երրորդ խմբի հաշմանդամության կարգ ստանալու ցանկության ու նշվածը իրագործելու համար կաշառք տալու պատրաստակամության մասին։ Համապատասխան հետազոտություններ կատարելուց և օբյեկտիվ եզրակացություն տալուց ձեռնպահ մնալու, արդյունքում՝ առանց խոչընդոտների այդ անձին հաշմանդամության երրորդ կարգ տրամադրելու համար նա պահանջել և մեկ այլ անձի միջոցով մաս-մաս ստացել է ընդհանուր 100.000 ՀՀ դրամ կաշառք:

Ձեռք բերված պայմանավորվածության համաձայն՝ 2021 թվականի մարտի 10-ին բաժնի ղեկավարը շահառուին փաստացի առանց փորձաքննության ենթարկելու և համապատասխան հիվանդությունների առկայությունը հավաստող փաստաթղթերի պատշաճ հետազոտման, կազմել և հաստատել է բովանդակությամբ կեղծ վարչական վարույթի արձանագրություն և դրանում ներառել ակնհայտ կեղծ տեղեկություններ անձի՝ փորձաքննությունն անցած լինելու վերաբերյալ: Արդյունքում, բաժնի շահառու հանդիսացող հիշյալ անձը ճանաչվել է երրորդ կարգի հաշմանդամ՝ առանց ժամկետային սահմանափակման։

Բացի այդ, Հ.Մ.-ն, 2021թ. ապրիլի 6-ից զբաղեցնելով բժշկասոցիալական փորձաքննության և աջակցող միջոցներով ապահովման վարչության բժշկասոցիալական փորձաքննության համակարգման և մեթոդական աջակցության բաժնի բժիշկ-փորձագետի պաշտոնը, և լինելով նույն բաժնի կնիքի պահպանման և օգտագործման պատասխանատուն՝ տեղեկացել է իր ծանոթի մոր մոտ սրտի հետ կապված առողջական խնդիրների առկայության, ինչպես նաև՝ ֆինանսական ծանր պայմաններում գտնվելու պատճառով վիրահատությունը պետական միջոցների հաշվին անվճար կատարելու ցանկության մասին։ Բժշկասոցիալական փորձաքննությունը սեղմ ժամկետներում կատարելու, վերջինիս հաշմանդամության երկրորդ կարգ տրամադրելու և ըստ այդմ՝ նրան պետական միջոցների հաշվին անվճար վիրահատվելու հնարավորություն ընձեռելու համար նա ընդունել է 400.000 ՀՀ դրամ կաշառք տալու վերաբերյալ առաջարկը։

Այնուհետև, պայմանավորվածության համաձայն, 2021թ. մայիսի 26-ին Միասնական սոցիալական ծառայության տվյալ բաժնի երկու բժիշկ-փորձագետների հետ, հանձնաժողովի կազմում, Շիրակի մարզի բնակչուհուն ենթարկել է առաջնային փորձաքննության, ինչի արդյունքում վերջինս ճանաչվել է երկրորդ խմբի հաշմանդամ:

Ձեռք բերված բավարար փաստերի հիման վրա Հ.Մ-ին մեղադրանք է ներկայացվել՝ պաշտոնատար անձի կողմից կաշառք ստանալու (երկու դրվագ) և պաշտոնեական կեղծիք կատարելու համար:

Քրեական վարույթի շրջանակներում մեղադրանքներ են ներկայացվել ևս 4 անձի՝ կաշառք տալու, կաշառք տալուն և ստանալուն օժանդակելու համար: Նրանց նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել բացակայելու արգելքը:

Նախաքննությունն ավարտվել է: Քրեական վարույթի նյութերը, մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել են հսկող դատախազին՝ այն հաստատելու և դատարան ուղարկելու համար: