Վահան Քերոբյանը՝ Հայաստան ներմուծված 1 տոննա կոկաինի մասին (տեսանյութ)
ԱԱԾ-ն այսօր հայտարարություն տարածեց, որում նշվում էր, որ քննչական գլխավոր վարչությունում 2023 թվականի մայիսի 13-ին նախաձեռնված և իրականացվող թիվ 58221423 քրեական վարույթի նախաքննության ընթացքում կատարված վարութային գործողությունների արդյունքում պարզվել է, որ Հայաստանի Հանրապետությունում գործող և մրգերի ներմուծմամբ զբաղվող ընկերության կողմից Էկվադորում գտնվող ընկերությունից պատվիրված ապրանքատեսակի հետ տարանցիկ երկրների՝ Պանամայի Հանրապետության, Իտալիայի Հանրապետության և Վրաստանի տարածքով Հայաստանի Հանրապետություն է ներմուծվել «Կոկաին» տեսակի շուրջ մեկ տոննա քաշով թմրամիջոց/շուրջ 250 միլիոն եվրո արժողության/, որը հայտնաբերվել և գտնվում է ՀՀ ազգային անվտանգության ծառայությունում:
Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը տեղի ունեցածի վերաբերյալ իր մեկնաբանությունն է տվել։