ԱՄՆ-ն Հայաստանին առաջարկում է ռուսներին դուրս քշել իր տարածքից, սա սադրանք է. Լավրով
ԱՄՆ-ն Հայաստանին առաջարկում է ռուսներին դուրս քշել իր տարածքից և օգնել անվտանգության հարցում:
Այս մասին ասել է Սերգեյ Լավրովը:
«Ես գիտեմ, որ հայերին ասում են՝ եկեք մեզ մոտ, ռուսներին քշեք ձեր տարածքից, սահմանապահներին էլ, հանեք ռազմաբազան, ամերիկացիները կօգնեն ապահովել անվտանգությունը: Անկեղծ` սա սադրանք է: Սա նույնպես դիվանագիտություն չէ»,- ասել է ՌԴ ԱԳՆ ղեկավարը։