Եղբայրը սպառնացել էր կտրել քրոջ պարանոցը՝ պահանջելով ադամանդյա մատանին (տեսանյութ)
Մայիսի 14-ին Կումայրիի ոստիկանություն մի կին է ահազանգել։ Նա հայտնել է, որ նախորդ օրվա երեկոյան եղբայրը սպառնացել է իրեն, որ ածելիով կկտրի պարանոցը՝ պահանջելով ադամանդյա քարով մատանին։
56-ամյա կինը, վախենալով, որ եղբայրը կիրականացնի սպառնալիքը, նրան է տվել թանկարժեք մատանին։ 52-ամյա տղամարդուն հայտնաբերել ու ձերբակելել են։ Նախաձեռնվել է քրեական վարույթ։