ԿԲ նախագահի «ապոկալիպտիկ» սցենարը. ՍուրենյանցՍաուդյան Արաբիան դադարեցրել է նավթի մատակարարումները Եվրոպա՝ առանցքային նավթատարի կանգից հետոԱնտոնիու Գուտերեշը պատրաստ է եռակողմ հանդիպում անցկացնել Ուկրաինայի հարցովԱպօրինի զենք-զինամթերքի կամավոր հանձնումներ՝ Վայոց ձորի մարզումԱմերիկացիները կարծում են, որ արհեստական բանականությունն ի վիճակի է ոչնչացնել մարդկությանը. PoliticoՆա սպառել է իրեն․ Սաուդյան Արաբիայում կանխատեսում են Ռոնալդուի անսպասելի հեռացումը Ալ-ՆասրիցՆոբելյան մրցանակակիր Կրեմերը նշանակվել է Համաշխարհային բանկի գլխավոր տնտեսագետԵրևանի մի շարք հասցեներում գազ չի լինելուՉարենցավան-Հրազդան ավտոճանապարհին տեղի ունեցած վթարի հետևանքով չորս անձ է զոհվելԶելենսկին Պուտինին առաջարկել է էներգետիկ հրադադարի համար օբյեկտների ցանկը «դնել սեղանին»Վրաստանի պետանվտանգության ծառայության նախկին ղեկավար Լիլուաշվիլին կաշառքների համար դատապարտվել է 13 տարվա ազատազրկմանԽոշոր ավտովթար՝ Եղվարդ-Զովունի ճանապարհին․ բախվել են հինգ ավտոմեքենաներ. կան վիրավորներՀՀ-ի ստանձնած պարտավորությունը համահունչ է Սահմանադրությամբ ամրագրված ինքնիշխան պետության սկզբունքինՀամաներում չի լինելու. պատժից վաղաժամկետ ազատ արձակման ինստիտուտը գործում է. ԳալյանԱնկախության տոնի առթիվ Երևանում նախատեսվում են երթևեկության սահմանափակումներՈւկրաինայի համար ամենավատ սցենարը պետականության կորուստն է. ԲուդանովՃապոնիան մինչև 2031 թվականը 52 հազար լայն նշանակության անօդաչու սարք կգնի. KyodoՀայաստանի Շախմատի հավաքականները Համաշխարհային օլիմպիադայում մեկնարկել են հաղթանակովԱրսենալը խոշոր առաջարկ է պատրաստում Բարսելոնայի աստղի համարԻնչպե՞ս կարող են զբոսաշրջիկներն ու ուսանողները հավերժ զրկվել ԱՄՆ վիզա ստանալու իրավունքիցԿարևորվել է ամերիկյան գործընկերների շարունակական հետաքրքրվածությունն ու աջակցությունը ՀայաստանինԱռինջ-Գետարգել խաչմերուկում սեպտեմբերի 18-ից լուսացույցները կգործենՓաշինյանը հունից դուրս եկավ՝ դիմելով Լևոն Քոչարյանին․ «Հագիցդ հանելո՛ւ եմ կախած վիճակում»Ադրբեջանում պահվող հայ գերիների վերաբերյալ քննարկում կլինի ԱՄՆ-ումԿանանց առաջնորդության ամրապնդումը շարունակելու է մնալ խաղաղ պետության կառուցման կարևոր մաս. ՄակունցՏավուշի բաժնի համայնքային ոստիկանները ապօրինի ծառահատման դեպք են բացահայտելՎանաձորի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող 14-րդ հողատարածքըՄանուկ Բարսեղյանն ընտրվել է ՀՀ ԳԱԱ ասոցացված անդամՄեկ օր ջուր չի լինի Գեղարքունիքի և Կոտայքի մարզի մի շարք հասցեներում Արցախի մշակույթի նախկին նախարարները դիմել են Ժաննա Անդրեասյանին ԱԳՄԱՆ փոխնախարարն անդրադարձել է Հայաստանի և Ադրբեջանի միջև նախաստորագրված խաղաղության պայմանագրի և դրանում անհայտ կորած անձանց և բռնի անհետացումների դեպքերինԲյուրեղավանում հացի և հացաբուլկեղենի արտադրամասի գործունեություն է կասեցվելԱՄՆ-ի և Իրանի միջև հակամարտությունը առաջիկա ամիսներին նոր փուլ կմտնի. Վենս«Խոսրովի անտառ» պետական արգելոցի տեսախցիկները գայլերի են ֆիքսել (տեսանյութ)ԵՄ-ն Հորմուզի նեղուցի փակման պատճառով կորցրել է 90 միլիարդ եվրոԿիսապաշտպան Դավիթ Հակոբյանը միացել է «Փյունիկ»-ին«Նուբարաշեն» ՔԿՀ-ում ցմահ դատապարտվածը ներկայացրել է իր «Հետախուզություն» գիրքըԴրամահավաք՝ 44-օրյա պատերազմում անմահացած Յակով Սարգսյանի մոր բուժման նպատակով
Արարատի մարզում՝ Քաղցրաշեն գյուղի մանկապարտեզում, աշխատակիցներին ու 135 երեխաներին տարհանել են․ պատճառը մանկապարտեզում հայտնված օձերն են
«Nissan Tida»-ն Չարենցավանի տարածքում բախվել է ծառերին. 4 մարդ մահացել է, 1-ը՝ վիրավորվել
«Տրանսպորտը պետք է ավելի թանկանա». տրանսպորտի թանկացման դեմ երբեմնի բողոքող Ալեն Սիմոնյան (տեսանյութ) Ռուբինյանը և Վրաստանի դեսպանը քննարկել են միջխորհրդարանական կապերի ընդլայնմանն առնչվող հարցերԼարված և անառողջ մթնոլորտ. ի՞նչ է կատարվում Մ.Աբեղյանի անվան գրականության ինստիտուտումՀարկ վճարողներին վերադարձված դեբետային գումարներն աճել են շուրջ 16․5 տոկոսով․ ՊԵԿԿոնդի առանձնատների ՊՈԱԿ-ը գուցե արձագանքի Ալիևին, չե՞ք ուզում դուք արձագանքել. ՔՊ-ական Ալեքսանյանը «թռավ» լրագրողի հարցից (տեսանյութ)ԱՄՆ-ում դիզելային վառելիքի գները հասել են երկրի պատմության ամենաբարձր մակարդակինՁեր խմբակցության աղը Էդգար Ղազարյանն ա. Ղազարոս, խելքի եկուր. ՔՊ-ական պատգամավորը երգ հիշեց (տեսանյութ)591 մլն դրամ՝ արդարացվածների կրած վնասի դիմաց․ պետության համար թանկ բեռ են քրեական հետապնդումները. Hetq.amՄոր նկատմամբ բռնությnւն և մեկ այլ անձի uպանության փորձ կատարած քաղաքացին կալանավnրվել է. քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել էԳիշերը հրկիզել են ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության շենքը

Թուրքիան իրականում քաոս է տարածում` տարբեր կողմեր արձակելով իր «գորշ գայլերին»

«Հայաստանի Հանրապետությունը» գրում է.

«Նեմեսիսի» նպատակը 1915 թ. Հայոց ցեղասպանությունը կազմակերպած եւ իրականացրած երիտթուրքերի պարագլուխներին, նաեւ 1918 թ. Բաքվի հայերի ջարդի կազմակերպիչներին պատժելն էր։ Բայց «Նեմեսիսը» շատ կարեւոր մի բան էլ արեց՝ սատկացրեց թուրքերին աջակցած դավաճաններին՝ վահե իհսանին (եսայան), արշավիր (արթուր կամ ադուր) յասյանին, հմայակ արամեանցին եւն։ «Ազգային ոգի-ահա գերագույն հերոսը, միակը, մեր պատմութեան անիվը դարձնող, մեր հավաքական ճակատագիրը վարող հերոսը». «Նեմեսիսը», Նժդեհի ասած, ահա ա՛յս հերոսն էր, է եւ լինելու է. ներքին ու արտաքին թշնամիներին չներելու մշտապես կենդանի վկայագիրն է։ Եվ, բնականաբար, Թուրքիան, որի հերոսները մարդակերներ, հրոսակներ ու հանցագործներ են, պիտի բողոքեր Երեւանում «Նեմեսիսի» արդարադատության ակտերը հիշատակող հուշակոթողի տեղադրման դեմ։ Ոչ միայն բողոքեր, այլեւ այն հանելու պայման դներ, այլապես «կքննարկեն Հայաստանի դեմ գործողությունները»։ «Նեմեսիսը» ոչ իրավական առումով, ոչ բարոյական տեսակետից հանցանք չի գործել (ի դեպ, Թուրքիայի ռազմական դատարանը թալեաթ-էնվերյան շարքից շատերի համար էր մահապատժի որոշումներ կայացրել՝ Թուրքիան Առաջին համաշխարհային պատերազմի մեջ ներքաշելու համար, իհարկե)։ Հանցագործն ամբողջ օսմանյան Թուրքիան էր՝ ղեկավարներից սկսած մինչեւ հասարակ մարդիկ, որոնք հաճույքով իրենց ձեռքերը լվանում էին հայի արյամբ։

Այսօրվա ու վաղվա Թուրքիան երբեք հայելու առաջ չի կանգնի, որովհետեւ իր միսն ու արյունը բոզկուրտներն են, «Գորշ գայլերը»։

Սա թուրքական ահաբեկչական կառույց է, իրենք իրենց անվանում են ազգայնական։ Ինչը, իհարկե, սխալ է, որովհետեւ նախ՝ ազգայնականներ ունենում են ազգերը, իսկ թուրքական ցեղախմբի կառուցվածքը հայտնի է, եւ հետո՝ ազգայնականները ահաբեկիչներ չեն լինում։ «Գորշ գայլերը» շովինիստներ են՝ «ազգ»այնամոլներ։

Քանի որ «ազգ» բաղադրիչը թուրքի պարագայում կիրառելը սխալ է, ուստի մոլագարները, ովքեր հավատարիմ են պանթուրքիզմի եւ նեոֆաշիզմի գաղափարախոսությանը, հնչեցնում են թյուրքական տեսակի գերազանցության թեզերը։ Թուրքական ղեկավարությունն ինքը ահաբեկչությամբ է զբաղված աշխարհում եւ տարածաշրջանում, դա չի էլ թաքցնում՝ մշտապես «Գորշ գայլերի» նշանը ցույց տալով։ Էրդողանը դա միշտ է հաճույքով արել, հիմա էլ նրա գլխավոր մրցակիցն է անում։ Դեռ ապրիլի 26-ին քեմալական կուսակցության առաջնորդ եւ ընդդիմադիր դաշինքի միասնական թեկնածու Քեմալ Քըլըչդարօղլուն ընտրարշավի ընթացքում, ողջույնի ի պատասխան, ցույց է տալիս «Գորշ գայլերի» ժեստը։

Քըլըչդարօղլուն նման ժեստ էր ցույց տվել նաեւ 2017-ին, երբ քայլերթ էր իրականացնում` ի նշան այդ օրերին ԺՀԿ փոխնախագահ Քադրի Էնիս Բերբերօղլուի ձերբակալման դեմ ունեցած բողոքի: Սա իրականում պատասխան է բոլոր նրանց, ովքեր կարծում են, որ Էրդողանի փոփոխությունը կտրուկ կփոխի թուրքական արտաքին քաղաքականությունը… Նախորդ տարի ապրիլի 24-ին, երբ Թուրքիայի արտգործնախարար Չավուշօղլուն պաշտոնական այցով Ուրուգվայում էր, մայրաքաղաք Մոնտեվիդեոյում երկրի արտգործնախարար Ֆրանցիսկո Բուստիլյոնի ուղեկցությամբ մասնակցեց Թուրքիայի դեսպանատան նոր շենքի բացմանը։ Դեսպանատան դիմաց Հայոց ցեղասպանության ճանաչման պահանջով Թուրքիայի դեմ բողոքի ցույց անող հայերին տեսնելով՝ «գորշ գայլերի» նշանը ցույց տվեց։ Հենց թուրքական լրատվամիջոցները նշում էին, որ վազել նստել է մեքենան եւ մեքենայի միջից նոր միայն ցույց է տվել գայլերի նշանը։ Նկատենք, որ «Գորշ գայլերի» նշանը միայն մոլագարների նպատակների նշանը չէ, այլեւ՝ Թուրքիայում փոքրամասնություն համարվողների եւ հատկապես հայ ժողովրդի հանդեպ ատելության մարմնացումի խորհրդանիշն է։ Այսինքն՝ Հայաստանի հետ, իբր, խաղաղություն ուզող թրքական արտգործնախարարը սպառնացել էր հայությանը։

Չմոռանանք, թե Էրդողանն ինչ էր ասել 44-օրյայի ժամանակ. «Թուրքիան այս պատերազմին մասնակցում է երիտթուրքերի 1915-ին կիսատ թողած գործը վերջնական ավարտին հասցնելու համար»։ Թուրքիան ոչ միայն մասնակցել է 44-օրյային՝ աջակցելով ադրբեջանցիներին, այլեւ ներգրավել է ահաբեկիչների։

«Գորշ գայլերը» շարունակություն են ունենալու։ Դա ապացուցում է 2014 թ. մի դեպք։ Աշակերտներին պլանշետներ էին բաժանում, եւ մասնակցում էր այն ժամանակվա վարչապետ Էրդողանը։ «Fox» հեռուստաընկերության տեսախցիկը ֆիքսել էր, թե ինչպես է դահլիճի հետեւի շարքերում նստած 14-15-ամյա մի աշակերտ պարզում «Գորշ գայլերի» նշանը։ Դա հաճույքով գրավել էր Էրդողանին։ Ի՞նչ է իրականում «Գորշ գայլերը»։ Թուրք «ազգ»այնականների լեգենդար համարվող առաջնորդ Ալփարսլան Թյուրքեշը 1969 թ. Ադանայում տեղի ունեցած կոնգրեսով հայտարարել է «ազգ»այնական ուժերը միավորող նոր կուսակցության մասին՝ MHP, իսկ ինքն ընտրվել այդ կուսակցության առաջնորդ։

«Ազգ»այնականները քաղաքական պայքարում հաջողություն չունենալով՝ 1968-ին սկսեցին բացել «Կոմանդոսների» ճամբարներ, որոնցում պատրաստություն անցածները համալրեցին «ազգ»այնական-իդեալիստների շարքերը։ Հասարակական բողոքներից հետո այդ ճամբարներն ավելի ուշ կոչվեցին «Գորշ գայլեր» կամ «Իդեալիստներ»։ «Գորշ գայլերի» նշանի իմաստը, նույն այս Թյուրքեշի մեկնաբանմամբ, սա է. «Ճկույթը թուրքն է, ցուցամատը՝ իսլամը։ Այդ շարժումն անելու ժամանակ մատների արանքում ազատ տարածություն է մնում, որն էլ աշխարհն է, իսկ բթի, մատնեմատի եւ միջնամատի միացված կետն էլ կնիքն է։ Այսինքն՝ «Գորշ գայլերի» նշանը ցույց է տալիս՝ թուրք-իսլամական կնիքը դնում ենք աշխարհի վրա»։ Այն «Գորշ գայլերը», որ բազմաթիվ ահաբեկչական գործողություններ է արել աշխարհում՝ 1981 թ. Հռոմի պապի դեմ մահափորձ, 1984 թ. Փարիզում Հայոց ցեղասպանության զոհերի հուշարձանի պայթեցում եւն, Արցախյան առաջին ազատամարտում էլ մեր դեմ էին կռվում։ 2022 թ. դեկտեմբերին Բերձորի միջանցքը փակած, իբր, ադրբեջանական էկոակտիվիստները «Գորշ գայլերի» նշաններն էին ցույց տալիս։ «Գորշ գայլերի» վտանգն աշխարհում կարծես բավականաչափ իրական չի ընկալվում կամ միտումնավոր լռության է մատնվում։ Այնուամենայնիվ, կան սեփական պետության մասին մտածողներ ու չլռողներ։ «Գորշ գայլերի» վտանգը միայն Հայաստանի համար չէ։ Աշխարհը վաղ թե ուշ ստիպված է լինելու անդրադառնալ «գայլերին» վնասազերծելու խնդրին…

«Իսլամիզմը, նեոօսմանիզմը եւ պանթուրքիզմը «էրդողանիզմի» երեք աղբյուրներն ու երեք բաղադրիչներն են։ Եվ դժվար թե Պետդումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինի հետ հանդիպումը էապես ազդել է թուրք առաջնորդի աշխարհայացքի վրա». 2022 թ. դեկտեմբերի 14-ին «Զվեզդա» շաբաթաթերթը «Ո՞վ եք դուք, Էրդողան էֆենդի» վերտառությամբ քաղաքական նկարագիր ներկայացրեց։ Այս իզմ-երի շարքում հասկանալիորեն չէր անտեսվի «Գորշ գայլերի» գաղափարախոսությունը։ Այս համապատկերում շաբաթաթերթն անդրադառնում է պանթուրանիզմին. «Սա ուղղակիորեն վերաբերում է Ռուսաստանին։

Պանթուրանիզմի գաղափարը «Մեծ Թուրանն» է՝ Ադրիատիկից մինչեւ Խաղաղ օվկիանոս, կայսրություն, որը կմիավորի ոչ միայն թյուրքական, այլեւ ույղուրա-ֆիննական ժողովուրդներին: Պանթուրքիզմը թուրանական գաղափարի «առանցքն» է։ Հաշվի առնելով, որ Ռուսաստանի Դաշնության ժամանակակից տարածքի զգալի մասը կազմում են ազգային-վարչական միավորներ, դաշնության սուբյեկտներ թյուրքական եւ ույղուրա-ֆիննական ժողովուրդներով, թյուրքական աշխարհում ղեկավարելու թուրքական հավակնություններով, դա մեզ համար լուրջ խնդիր է։ Սրան գումարենք Կենտրոնական Ասիայի հետխորհրդային թյուրքալեզու պետությունները (Ղազախստան, Ուզբեկստան, Ղրղզստան, Թուրքմենստան), ինչպես նաեւ Ադրբեջանը»։ Նշվում է, որ ժամանակին «Գորշ գայլերը» արգելված էին Թուրքիայում, հիմա՝ Ռուսաստանում։ Նյութում խոսվում է նաեւ Սիրիայի ու Լիբիայի դեպքերից, Անկարա-Աթենք սրացումներից, միաժամանակ թուրքերը համառորեն նավթի եւ գազի հետախուզում են իրականացնում Հունաստանի եւ Կիպրոսի հատվածում Միջերկրական ծովում՝ չնայած ոչ միայն հույների, այլեւ Եգիպտոսի եւ Եվրամիության բողոքներին։

«Զվեզդան» նկատում է, որ Լիբիայում ձեռք բերված փորձը շատ օգտակար է եղել թուրքերին 44-օրյայի ընթացքում հայերի դեմ պատերազի համար։ Այսպես՝ թուրքական գրոհային «Bayraktar TB2» անօդաչու թռչող սարքերի թռիչքային կառավարումը Լեռնային Ղարաբաղում մարտական գոտում իրականացրել է Թուրքիայի ռազմաօդային ուժերի մատակարարման եւ սպասարկման 1-ին կենտրոնի ղեկավար, գեներալ-մայոր Գյոքսել Քախիան (նա եղել է Ադրբեջանի տարածքում 2020 թ. հուլիսից): «Այսինքն՝ Թուրքիայի ակտիվությունը դրսեւորվում է ամբողջ տարածաշրջանում»,- գրում է շաբաթաթերթը։

2022 թ. նոյեմբերի 29-ին Էրդողանը հայտարարել էր. «Մեր երկիրը պետք է լինի նոր աշխարհակարգի կենտրոնում, օգտագործի փոփոխվող համաշխարհային քաղաքական եւ տնտեսական ճարտարապետության բոլոր հնարավորությունները»։ Թուրքիան ձգտում է իրեն իբրեւ ակտիվ խաղաղարար ցույց տալ աշխարհում, մինչդեռ իրականում քաոս է տարածում՝ ամեն կողմ արձակելով խաղաղությունը հոշոտող իր «գորշ գայլերին»: