Ճապոնիայում 5,1 մագնիտուդ հզորությամբ երկրաշարժ է գրանցվել
Ճապոնիայի Կագոսիմա նահանգի Տոկարա կղզիներում շաբաթ օրը կեսօրին 5,1 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել, ցունամիի վտանգ չկա։
Ճապոնիայի գլխավոր օդերեւութաբանական վարչության տվյալներով՝ ստորգետնյա ցնցումները գրանցվել են տեղական ժամանակով 16.10-ին։
Էպիկենտրոնը ընկած է եղել ջրի տակ 10 կիլոմետր խորության վրա։
Երկրաշարժի ընթացքում զոհերի կամ ավերածությունների մասին տեղեկություններ չկան։