Վլադիմիր Զելենսկին ժամանել է Հռոմ․ նրան կընդունի նաև Հռոմի պապը
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ժամանել է Հռոմ և շաբաթ օրն ավելի ուշ կհանդիպի Իտալիայի նախագահի և վարչապետի հետ, հաղորդում է Rainews24 լրատվական ալիքը։
«Չամպինո» օդանավակայանում Զելենսկիին դիմավորել է Իտալիայի արտաքին գործերի նախարար և փոխվարչապետ Անտոնիո Տայանին։ Ինչպես և սպասվում էր, Զելենսկին այնուհետև կհանդիպի նախագահ Սերջիո Մատարելլայի հետ, որից հետո բանակցություններ կվարի վարչապետ Ջորջ Մելոնիի հետ։
Կեսօրին Զելենսկիին կընդունի Հռոմի պապ Ֆրանցիսկոսը։ Ինչպես գրում է la Repubblica թերթը, Զելենսկին կարող է գիշերը մնալ Հռոմում՝ առավոտյան Բեռլին թռչելու համար։