«Արցախի ժողովուրդն է իր ճակատագրի իրավատերը». Սամվել Բաբայանը մայիսի 15-ին հանրային հավաք կանցկացնի Ստեփանակերտում
«Միասնական հայրենիք» կուսակցության նախագահ, խորհրդարանական երկրորդ ուժի առաջնորդ Սամվել Բաբայանը, արտահայտելով հանրային լայն զանգվածների դիրքորոշումն ու կամքը, ս․թ մայիսի 15-ի, ժամը 14:30-ին հրավիրել է «Արցախի ժողովուրդն է իր ճակատագրի իրավատերը» խորագրով անկախ հանրային հավաք՝ Արցախում ստեղծված իրավիճակից ելքի իր տեսլականը հրապարակավ արտահայտելու և այդ կապակցությամբ Արցախի իշխանություններին պահանջներ ներկայացնելու նպատակով։ Այս մասին հայտնում են Սամվել Բաբայանի մամուլի ծառայությունից: