Քըլըչդարօղլու կրկին մտադիր է խայտառակել մեր ազգը՝ անտեսելով մեր ադրբեջանցի եղբայրներին․ Էրդողան
Թուրքիայի նախագահ Ռեջեբ Թայիփ Էրդողանն ամոթալի է անվանել մայիսի 14-ին կայանալիք ընտրություններում պետության ղեկավարի թեկնածուի և Ժողովրդահանրապետական կուսակցության առաջնորդի կողմից Ադրբեջանի չներառումը Պատմական Մետաքսի ճանապարհի վերածնունդ նախագծում։
Այս մասին Թուրքիայի ղեկավարը հայտարարել է TRT հեռուստաալիքի եթերում լրագրողների հարցերին պատասխանելիս։
«Պարոն Քեմալ Քըլըչդարօղլուն կրկին մտադիր է խայտառակել մեր ազգը՝ անտեսելով մեր ադրբեջանցի եղբայրներին», - մեջբերում է Anadolu-ն՝ թուրք առաջնորդի խոսքերը։
Նրա խոսքով՝ թուրք ժողովուրդը թույլ չի տա որևէ նախագիծ, որը կվնասի Ադրբեջանի հետ Թուրքիայի եղբայրությանը։