Տարածքի նկատմամբ ինքնիշխանությունն առանց ժողովրդի իմաստազուրկ է դառնում. Եղիշե ԿիրակոսյանՀայ գերիները զրկված են նամակներ ուղարկելու և նամակներ ստանալու հնարավորությունից. «Հայփոստ»-ն էլ հրաժարվում է նամակ ուղարկել. Սիրանուշ ՍահակյանԲԴԽ-ն Մարինե Մխիթարյանի թեկնածությունն է առաջարկել նախագահին՝ դատավորի պաշտոնի թափուր տեղում նշանակելու համարԲաքվում պահվող հայ գերիների խnշտшնգnւմները շարունակական բնույթ են կրում. Սիրանուշ ՍահակյանԹուրքիայում ջրհեղեղների հետևանքով կան զոհեր և անհետ կորածներԱզատան գյուղում բնակարանի գողությունը բացահայտվել է. եղել են 4 հոգով, որոնցից մեկը՝ համագյուղացի (տեսանյութ)«Բա եթե եղբայրական են հարաբերությունները, ինչո՞ւ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում». Էդուարդ ՇարմազանովԱյրող ցավեր ունեմ, անտանելի է, չեմ դիմանում․ Շաքիում վիրավորված կնոջ վիճակը շարունակում է ծանր մնալԾանրամարտի Եվրոպայի երիտասարդների ու Մ-23 ԵԱ. Հայաստանն այսօր ունի երեք ներկայացուցիչՆերխnւժե՞լ է լինում... մnլnրվել է, գնացել, հաց է կերել, պառկել, քնել. Ալեն Սիմոնյանը шդրբեջանgի զինվորի՝ ՀՀ տարածք ներթափացելու մասին
Տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի և Մասուդ Փեզեշքիանի հանդիպումը
Իշխան Սաղաթելյանը ԵԽ պատգամավորին ներկայացրել է Հայաստանի ներքաղաքական իրավիճակը COP-17-ը հնարավորություն է, որ հասնենք որոշումների, որոնք կփոխեն իրավիճակը. Փաշինյան
Իրանը վստահ է, որ Երևանը Թեհրանի անվտանգության դեմ ուղղված որևէ քայլ չի ձեռնարկի. Աբբաս Արաղչի
«Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանը մերժեց Արմեն Աշոտյանի անազատության դեմ մեր հատուկ վերանայման բողոքը». Ռուբեն ՄելիքյանՄեր հաջողությունները հեղափոխական նշանակություն չունեն դեռևս. ՓաշինյանԲաքուն և անձամբ Ալիևն Արցախի հարցում մեծ պարտք ունեն վճարելու շատ երկրների. ԶաքարյանԿառավարությունը դա ոչ թե իր համար է անում, ոչ էլ իր ազգականների, դա անում ենք ձկնորսությամբ զբաղվող մարդկանց համար. ՓաշինյանՌուբեն Ռուբինյանը և ԵԱՀԿ ԽՎ նախագահը քննարկել են Հայաստանի և վեհաժողովի միջև համագործակցությանն առնչվող հարցերԱդրբեջանը մոտ 23 տոկոսով ավելացնում է զինծառայողների աշխատավարձերըՄեկնարկում է Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսության ձեռագրական հավաքածուների մշտադիտարկման և վերականգնման առաքելությունըՄարդիկ, նույնիսկ իմ շատ ազգականներ, ինձ չէին ուզում լսել. Նիկոլ ՓաշինյանՇուկայի վերահսկողության տեսչական մարմինը խախտումներ է հայտնաբերել «Պար-Արտ» ՍՊԸ-ի խանութներումԵկեղեցու վերքը ցույց տվողը դեռ նրա բժիշկը չէ. Իսահակ ՍրբազանԼրատվամիջոցների գործունեության հիմքում պետք է ընկած լինեն պատասխանատու լրագրության և մասնագիտական էթիկայի սկզբունքները. ՄանասյանԱյս կիրակի Արևշատի եկեղեցում պատարագը կմատուցի Ռուբեն Սրբազանը
Դպրոցներից մեկում 7 տղաներ 13-ամյա աղջնակի նկատմամբ սեռական ոտնձգություններ են իրականացրել
Վերջին շաբաթներին Ադրբեջանում հին բառապաշարին են վերադառնում, և, թեև դա իր պիկին չի հասել, սակայն ինքնին իրավիճակը բավականին մտահոգությունների տեղիք է տալիս. Տիգրան Աբրահամյան
Թուրքիայում առաջին անգամ բարձր մակարդակով նշվել է ՀՀ Անկախության տոնը
«Էվրիկա» առևտրային օբյեկտներում հայտնաբերվել է վարչական իրավախախտման 39 դեպք«Արմավիր» ՔԿՀ-ում կանխվել են ԱԹՍ-ներով թմրամիջոցների, բջջայինների, այլ արգելված իրերի փոխանցման մի շարք փորձերՀայկական երկաթուղու ճակատագիրը՝ Մոսկվայի և Երևանի հակասությունների կենտրոնում․ ինչ է սպասվում․ «Ժողովուրդ»Թրամփը Զելենսկուն համեմատել է ամերիկացի շոումեն և շրջիկ կրկեսի հիմնադիր Ֆինեաս Թեյլոր Բարնումի հետԱշտարակ-Եղվարդ ավտոճանապարհին բախվել են «BMW X5»-ը և «Scania» բեռնատարը․ կան վիրավորներ Ռուսները նորից «բռնել» են սուտը. «Հրապարակ»Հութիները բալիստիկ հրթիռով հարվածել են Եմենի նախագահական պալատին. կան զոհեր և վիրավորներՈվ ա ասում, որ Ծառուկյանի հետ լարվել են իմ հարաբերությունները, իրան հարցրեք. Էդուարդ Բաբայան
Ես Ալիևին ասել եմ՝ պարոն նախագահ, ձեր հայտարարությունները ՀՀ-ում շատ զգայուն են ընդունվում․ Ալեն Սիմոնյան
Գագիկ Խաչատրյանը ցանկություն է հայտնել մասնակցել դատական նիստին. փաստաբանական թիմ
Ողբերգություն՝ Նոր Գեղիում․ որդին հոր որսորդական զենքը տուն տեղափոխելիս պատահաբար կրակել է 16-ամյա ընկերոջը, որը տեղում մահացել է
ՆԳ նախարարը պարզաբանել է, թե ինչո՞ւ է ոստիկանությունը Անի Ավետիսյանից ուշ հասել Շաքի (տեսանյութ)Վայոց Ձորի մարզպետը արջի ծառայություն է մատուցում իրեն մարզպետ կարգած ՔՊ-ին. «Իրավունք»Ո՞վ է և ի՞նչ ունեցվածք ունի ԱԺ նորաթուխ ՔՊ պատգամավոր Նելլի Բավեյանը․ «Ժողովուրդ»
Արարատի մարզում հայրը հետընթաց կատարելիս վրաերթի է ենթարկել իր 1,5 տարեկան դստերը
Ում՝ ում Հայկիս նվիրվածությանը Նիկոլը չպիտի տենց պատասխաներ. Զարեհ Սարգսյանի տրտունջը. «Իրավունք»Ի դեպ, ինքն է զանգում. ճեպազրույցի ժամանակ Հաջիևը զանգեց Ալեն Սիմոնյանին (տեսանյութ)Ընդդիմության հանդեպ դաժան տեռոր է կիրառվել․ «Հրապարակ»Ժամը 10:00-17:00-ը լույս չի լինի շատ հասցեներում«Без пяти минут կաթողիկոս եմ, բան չմնաց». Կճոյանը ոգևորված է. «Իրավունք»Ընդդիմադիրների ունեցվածքը՝ իշխանությունների թիրախո՞ւմ․ ինչ է կատարվում Երևանում․ «Ժողովուրդ»
Մամուլ

Փաշինյանն ասել է․ չի ուզում անգամ պատկերացնել՝ ինչ կլինի, եթե Ռուսաստանը պարտվի. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. 

«Քաղպայմանագրի» կենտրոնական գրասենյակում մայիսի 11-ին Նիկոլ Փաշինյանն ավանդական դարձած ամենշաբաթյա հավաքն է անցկացրել կուսակցության ակտիվի հետ, որի օրակարգային թեման այս անգամ եղել են ՀՀ անվտանգությունն ու արտաքին քաղաքական գործընթացները։ Հավաքին մասնակցել են նաև արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը, գործադիրի այլ անդամներ։ Հավաքվածներին հաշվետվություն է ներկայացվել մայիսի սկզբներին վաշինգտոնյան բանակցությունների մասին՝ ըստ էության նշելով, որ դա կարելի է բանակցային հերթական ռաունդ ներկայացնել, որի ընթացքում կողմերը հերթապահ մտահոգություններ են հայտնել, հույսեր փայփայել, որ առաջիկայում փաստաթուղթ կստորագրվի, ավելի ոչինչ։ Ասվել է, որ որևէ նոր պահանջ սեղանին չի դրվել։

Ուստի այդ ամենը հաշվի առնելով ՝ առաջիկա կիրակի Բրյուսելում կայանալիք եռակողմ ֆորմատից էլ մեծ ակնկալիքներ չկան։

Նիկոլ Փաշինյանն իր ներածական խոսքում անդրադարձել է իրեն ուղղված մեղադրանքներին, որ մայիսի 9-ին մեկնել է Մոսկվա՝ մասնակցելու Հաղթանակի օրվա միջոցառումներին, ևհայտնվել է Արևմուտքի ու արևմտամետների թիրախում։ Հիշեցնենք, որ միջոցառումից ժամեր անց Ուկրաինան «անբարոյական և ոչ բարեկամական քայլ» է համարել ԱՊՀ 7 երկրների առաջնորդների մասնակցությունը Մոսկվայում տեղի ունեցած Հաղթանակի օրվա տոնակատարությանը: Ուկրաինայի ԱԳՆ-ն, մասնավորապես, հայտարարեց․ «Նշված օտարերկրյա պետությունների առաջնորդների մասնակցությունը հանրային միջոցառումներին դիտարկում ենք որպես անբարոյական և ոչ բարեկամական քայլ Ուկրաինայի նկատմամբ, արհամարհանք ուկրաինացի ժողովրդի նկատմամբ»։

Նշենք, որ Մոսկվայում տեղի ունեցած շքերթին մասնակցել են Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը, Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, Ղրղզստանի նախագահ Սադր Ժապարովը, Տաջիկստանի նախագահ Էմոմալի Ռահմոնը, Թուրքմենիայի նախագահ Սերդար Բերդիմուխամեդովը և Ուզբեկստանի նախագահ Շավքաթ Միրզոևը: Ուշագրավ է, որ Ուկրաինայի ԱԳՆ հայտարարության մեջ նշված չէ Բելառուսի նախագահի անունը: 

Ինչևէ, Նիկոլ Փաշինյանը ՔՊ-ականներին ասել է, որ ինքը ճիշտ որոշում է կայացրել, որը բխում է Հայաստանի կենսական շահերից, հիշեցրել է, որ գազը Ռուսաստանից ենք ստանում, Ռուսաստանը, մեր ռազմավարական գործընկերը լինելուց բացի, այսօր տարածաշրջանում լուրջ դերակատարում է ստանձնել Հայաստանի կյանքում, և չմասնակցել շքերթին՝ վտանգավոր արկածախնդրություն կլիներ։ Ավելին, հեռուն գնալով Փաշինյանը նշել է, որ չի ուզում պատկերացնել, թե ինչ կարող է լինել Հայաստանի հետ, եթե Ռուսաստանը ձախողվի, պարտություն կրի Ուկրաինայում։ Նկատել է, որ Հայաստանում հարյուր տարի առաջվա պատմական իրադարձությունների կրկնությունը կունենանք՝ կորցնելով անկախ հանրապետությունը։ Փաշինյանն ասել է նաև, որ մենք մենակ անկարող ենք լինելու դիմակայել թուրք-ադրբեջանական տանդեմին, կրկնել է նաև նախորդ հանդիպմանը հնչեցրած այն համոզմունքը, որ եթե մեզ հաջողվի առաջիկա երկու տարում պահել պետությունը, ապա դրանից հետո հարյուրամյակներ կանգուն ենք մնալու։

Խոսել է նաև  Երևանում տեղակայված Նեմեսիսի արձանի մասին, վերահաստատել, որ այս հաշտեցման քաղաքականությունը որդեգրելուն զուգընթաց, նպատակահարմար չէր մեր օրերում հուշարձանի տեղադրումը, վստահեցրել է, որ ինքը տեղյակ չի եղել, վարչությունում էլ հարցը չի քննարկվել, սակայն, այդուհանդերձ, խուսափել է հայտարարել՝ արձանն ապամոնտաժվելու է, թե ոչ։

Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել նաև անկլավների վերադարձի մասին Ալիևի անվերջ հնչող պահանջներին, որին Փաշինյանը խուսափողական պատասխաններ է տվել՝ եզրափակելով, որ կարող է այնպես ստացվել, որ այդ հարցը լուծվի «ոչ ոքի», այսինքն՝ մեր անկլավները մնան մեզ, Ադրբեջանինը՝ Ադրբեջանին։ 

Սահմանային վերջին լարվածության մասին ամենավերջում հպանցիկ է խոսել՝ ասելով, որ ադրբեջանցիների ցանկությունը Սոթքի հանքին տիրանալն է, սակայն վստահեցրել է, որ նպատակին չեն հասնի։ Իսկ Արցախի, հատկապես ադրբեջանցիների կողմից ապօրինի տեղադրված անցակետի մասին չի խոսել, ինչը, իհարկե, արդեն զարմանալի չէ»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում: