Ժամը 20:40-ի դրությամբ՝ հակառակորդի կրակը հայկական դիրքերի ուղղությամբ չի դադարել
Ժամը 20:40-ի դրությամբ հակառակորդի կրակը Կութի և Սոթքի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ չի դադարել: Հաղորդում է Հայաստանի Հանրապետության Պաշտպանության նախարարությունը։
ՀՀ զինված ուժերի ստորաբաժանումները շարունակում են ձեռնարկել համապատասխան պաշտպանական և կանխարգելիչ միջոցներ:
Պաշտպանության նախարարությունը հանդես կգա լրացուցիչ հաղորդագրությամբ: