Ադրբեջանի ԶՈՒ-ն շարունակում է կրակել Կութի և Սոթքի դիրքերի ուղղությամբ․ ՊՆ
ՀՀ Պաշտպանության նախարարությունը ներկայացրել է սահմանային իրավիճակը՝ ժամը 20:00-ի դրությամբ․
«Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները շարունակում են կրակը Կութի և Սոթքի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ:
ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները ձեռնարկում են համապատասխան պաշտպանական և կանխարգելիչ միջոցներ:
Պաշտպանության նախարարությունը հանդես կգա լրացուցիչ հաղորդագրությամբ»։