Ադրբեջանը ականանետ է կիրառում նաև Սոթքի դիրքերի ուղղությամբ․ ՊՆ
Ժամը 19:40-ի դրությամբ Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները շարունակում են կրակը Կութի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ: Հաղորդում է ՀՀ Պաշտպանության նախարարությունը։
«Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները ականանետ են կիրառում նաև Սոթքի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ:
ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները ձեռնարկում են համապատասխան պաշտպանական և կանխարգելիչ միջոցներ:
Պաշտպանության նախարարությունը հանդես կգա լրացուցիչ հաղորդագրությամբ»,- ասված է հաղորդագրության մեջ։