Իսրայելին թիկունքով շրջվելը հղի է անկանխատեսելի հետևանքներով․ իրանագետՄոսկվայից Երևան երկու չվերթ է ուշացվել«Այս տեմպով կհասնենք «Մեզ պե՞տք է Հայաստանը» հարցին»․ Քրիստինե Վարդանյան2,5 ամիս Երևանի գերակշռող մասում ջրամատակարարումը կիրականացվի նոր գրաֆիկովՄեր երկիրը օտարերկրյա դավադրությունների հարթակ չէ. Սիրիայի նախագահԱնտառային հրդեհների դեմ պայքարի համար Թուրքիա կժամանի երկու ռուսական ինքնաթիռՌուսաստանը կասեցնում է մարդկանց և բեռների անցումը եվրոպական սահմանների երկաթուղային անցակետերովԽոշոր ավտովթար՝ Արարատի մարզում․ 9 վիրավորներից 2-ը անչափահասներ են«Ինչ էլ լինի, մենք մեզ պարտված չենք զգալու-2»․ Շարմազանով«Ուժեղ Հայաստան»-ի հետախուզվող 3 թեկնածուներից 1-ը հայտնաբերվել է և կալանավորվելՄոսկվայի խոշոր օդանավակայաններում ժամանակավոր սահմանափակումներ են մտցվելԹուրքիան չի ընդունում Հայոց ցեղասպանության մեղադրանքները. ԷրդողանՍկիրան տեղեկություն է հայտնել Մխիթարյանի ապագայի վերաբերյալՄեծ Բրիտանիան ավելի քան 5 միլիարդ ֆունտ կհատկացնի զինված ուժերում անօդաչուների ներդրման համարԱնահիտ Մանասյանը և Էստոնիայի գլխավոր դատախազը քննարկել են համագործակցության ընդլայնումըՄոսկվայի համբերությունն անսահման չէ․ ինչ կինի, եթե «կարմիր գծերը» հատվեն․ ԶաքարյանՀայաստանն ու Էստոնիան քննարկել են վիզաների ազատականացման հարցերըԻրանը՝ Ռյուտեի հայտարարությունների մասին. Դրանք աջակցություն են ԱՄՆ-ի հնարավոր հարվածներինՀՀ ԱԳՆ-ում քննարկվել են «Հայաստան–Գերմանիա համագործակցությունն ու խաղաղության գործընթացը»Վրաստանի ՆԳ նախարարը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակինՍևանում բախվել են բեռնատարն ու մեքենան, վերջինս բախվել է արգելապատնեշինՆիդեռլանդներում վտանգավոր նյութի արտահոսքի հետևանքով 14 մարդ է վիրավորվելԱրցախի նախկին ղեկավարների գործով պաշտպանները պահանջել են արդարացման դատավճիռՍյունիքում փրկարարները փրկել են վիրավոր անգղի, որը Կարմիր գրքում գրանցված հազվագյուտ թռչնատեսակ էՀունիսի վերջին հզոր ձնաբծեր ՀՀ-ում՝ 2800մ բարձության վրա. ՍուրենյանԱրմավիրի ավտոտնակներից մեկում այրվել է Chevrolet մակնիշի ավտոմեքենա«Պատերազմի չգոյությունը չի նշանակում խաղաղություն»․ Բագրատ Սրբազանի ուղերձըԾննդյան իրավունքով քաղաքացիությունը մնում է անփոփոխ ԱՄՆ-ում ծնված երեխաների համարՆերկայացվել են ԵԱՏՄ միասնական մաքսային տարանցման համակարգի զարգացման հեռանկարներըՊարույր Հովհաննիսյանը ՄԱԿ-ում ներկայացրել է Հայաստանի մոտեցումները խաղաղաշինության վերաբերյալԱդրբեջանն արգելել է մինչև 16 տարեկանների մուտքը սոցցանցերՀՀ-ն էներգիայի վերափոխման ինդեքսով 120 երկրների թվում 65-րդն է․ «Լույս» հիմնադրամի վերլուծությունըՔաղաքաշինության կոմիտեի աշխատակից ներկայացող կեղծ օգտահաշիվ է բացվել WhatsApp հավելվածումՄովսիսյանը նշել է, թե եվրոպական թոփ 5 լիգաներից, որ ակումբին կհամապատասխաներ ՍպերցյանըԲախվել են «Volkswagen»-ը և «Mitsubishi»-ն․ վերջինը հայտնվել է երթևեկելի գոտուց դուրս․ կա 1 զոհՀրդեհ՝ տան տանիքում․ հրշեջ-փրկարարները կանխել են հրդեհի տարածումըՈւկրաինան Ռուսաստանի ուղղությամբ այսօր գրոհել է 800 անօդաչու թռող սարքերովԱրմավիրում իրավապահները հայտնաբերել են կեղծ ալկոհոլային խմիչք ու ավելի քան 12 հազար տուփ առանց դրոշմանիշ ծխախոտՀունիսի 20-ին Արարատյան դաշտում և Երևանում գրանցվել են այս տարվա մինչ այժմ ամենաբարձր ջերմաստիճաններԳերմանիայի Բունդեսթագի անդամ Յոհաննես Ֆոլքմանի գլխավորած պատվիրակությունն այցելել է ԾիծեռնակաբերդԱճառյան փողոցի շենքերից մեկում 24-ամյա տղամարդն անզգուշաբար ընկել է. բժիշկներն արձանագրել են նրա մաhըՄեծավանում կասեցվել է պանրի ատադրամասի արտադրական գործունեության առանձին գործոռույթըԵրկարաձգվել է Հայաստանի վիզայի ժամանակավոր ազատականացման ռեժիմի գործողության ժամկետը
Իսրայելը Փաշինյանին հիմար վիճակի մեջ դրեց. «Մոսկովսկի կոմսոմոլեց»
ՊԵԿ պաշտոնյայի անունով կեղծ օգտահաշիվ է բացվելՈւկրաինան օգնություն է խնդրել Ադրբեջանից2026-2027 ուսումնական տարում ՀՀ պետական ավագ դպրոցներում 10-րդ դասարանի ընդունելությունն առաջին անգամ իրականացվելու է էլեկտրոնային եղանակով. ԿԳՄՍՆԹեհրանը կկատարի ԱՄՆ-ի հետ կնքված համաձայնագրով ստանձնած իր պարտավորությունները, եթե. Մասուդ ՓեզեշքիանՈրպես անհետ կորած որոնվում է 1992թ. ծնված Վահագ ՄարտիրոսյանըՊապիկյանը Ռազմական ակադեմիայում հետևել է սննդի մատուցմանն ու խոսել բնակարանային ծրագրից
Հասարակություն

Երևանում քաղաքացուց 5500 ԱՄՆ դոլար են հափշտակել, նրան և հորը պահել, մինչև գումար ստանան դրա դիմաց

ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում կատարված քննությամբ պարզվել են անձից խարդախությամբ խոշոր գումար հափշտակելու, նրա առևանգման, ազատությունից ապօրինի զրկելու և շորթում կատարելու դեպքի էական հանգամանքներ:

Մասնավորապես, 2023թ. ապրիլի 29-ին ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում Երևան քաղաքի բնակչից հաղորդում է ստացվել մի խումբ անձանց կողմից իր և իր հոր նկատմամբ իրականացված մի շարք հանցագործությունների վերաբերյալ։

Այդ առթիվ ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 191-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ, 5-րդ, 7-րդ և 8-րդ կետերով, 255-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով, 192-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ, 8-րդ և 9-րդ կետերով և 258-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 8-րդ կետերով նախաձեռնվել է քրեական վարույթ: Որոշում է կայացվել` քննչական խումբ ստեղծելու մասին, հաղորդում տված երիտասարդը և նրա հայրը ճանաչվել են տուժող:

Իրականացվել են մեծածավալ վարութային և ապացուցողական գործողություններ՝ կատարվածի հանգամանքները պարզելու համար։ Միաժամանակ, հանձնարարություն է տրվել ՀՀ ՆԳՆ ոստիկանության Շենգավիթի բաժնի աշխատակիցներին՝ օպերատիվ-հետախուզական լայնածավալ միջոցառումներ ձեռնարկելու, առերևույթ հանցագործություն կատարած անձանց հայտնաբերելու և վարույթն իրականացնող մարմնին ներկայացնելու վերաբերյալ: Վարույթի շրջանակում առգրավվել և զննվել են սուպերմարկետի արտաքին և ներքին տեսանկարահանող սարքերի՝ դեպքին առնչվող տեսագրությունները, նշանակվել են փորձաքննություններ:

Իրականացված համակարգված գործողությունների արդյունքում փաստական տվյալներ են ստացվել այն մասին, որ տուժող ճանաչված երիտասարդը 2023թ. ապրիլի 27-ին «Ֆեյսբուք» սոցիալական կայքում տեղադրված հայտարարության հիման վրա, իրեն պատկանող 5500 ԱՄՆ դոլար գումարը բարձր փոխարժեքով դրամի վերածելու նպատակով, զանգահարել է նշված հայտարարության մեջ նշված հեռախոսահամարին։

Իր հետ հեռախոսազրույց ունեցած անձի հետ ձեռք բերած պայմանավորվածության համաձայն, վերջինիս ցանկությամբ, նույն օրը՝ ժամը 12:00-ի սահմաններում, երիտասարդը Երևանի Բագրատունյաց փողոցում գործող սոպերմարկետի մոտ հանդիպել է մեկ անձի և վերջինիս կողմից շահագործվող Տոյոտա մակնիշի ավտոմեքենայի մեջ գումարը փոխանցել է այդ անձին։ Վերջինս միայնակ մտել է հարակից սուպերմարկետ, գումարը փոխանցել վարույթով դեռևս չպարզված անձին և վերադառնալով հայտնել, որ գումարը փոխանցել է այլ անձի։ Երիտասարդը պահանջել է վերադարձնել իր կողմից տրված գումարը, ինչի շուրջ նրանց միջև ավտոմեքենայում ծագել է վիճաբանություն, որի հետևանքով վարորդը նշված վայր է կանչել այլ անձանց։ Վերջիններս, ժամանելով դեպքի վայր, սկսել են վիճաբանել երիտասարդի հետ, մեքենայի պատուհանից, ինչպես նաև սրահում ձեռքերով հավածներ են հասցրել նրա մարմնի տարբեր հատվածներին։

Ապա գումարի հետ կապված վեճը շարունակելու նպատակով, տուժողի կամքին հակառակ, առևանգելով, վերջիններս նրան ավտոմեքենայով տեղափոխել են Երևան քաղաքի 16 թաղամասում գտնվող ավտոտնակ։ Դեպքի վայրում գտնվող երտասարդի հայրը, տեսնելով, որ որդուն տեղափոխում են, իր կամքով նրանց հետևից գնացել է նույն վայր։ Այնտեղ նշված անձինք երիտասարդի և նրա հոր կամքին հակառակ վերցրել են նրանց հեռախոսները, մտցրել ավտոտնակ և արգելել հեռանալ՝ այդ կերպ խմբով նրանց ապօրինի զրկելով ազատությունից։

Շարունակելով իրենց հանցավոր գործունեությունը՝ նշված անձինք խմբով, նախնական համաձայնությամբ, իբր տուժողի կողմից 5500 ԱՄՆ դոլարը «Տոյոտայի» վարորդից անհիմն պահանջելու և նրան խարդախության մեջ մեղադրալու համար, առևանգված երիտասարդին և ապօրինի ազատությունից զրկված նրա հորն ազատ արձակելու պայմանով, ինչպես նաև նրանց գույքը իրենց հանձնելու նպատակով շորթում կատարելով, պահանջել են 20000 ԱՄՆ դոլար և միաժամանակ բռնություն գործադրել, ծեծի ենթարկել նրանց, սպառնացել բռնություններ կիրառել նրանց մերձավորների նկատմամբ։ Սակայն ընթացքում սակարկելով՝ պայմանավորվել են մոտ 1.000.000 դրամի դիմաց ազատ արձակելու շուրջ և նույն օրը՝ ժամը 18:00-ի սահմաններում, ստանալով նշված գումարը` հիշյալ անձինք բաց են թողել տուժողներին:

Քննությամբ պարզվել է առերևույթ հանցավոր արարքներում ներգրավված 5 անձանց ինքնությունը։ Նրանց նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում, որոնցից 3-ին վերոնշյալ հանցավոր արարքները կատարելու համար ներկայացվել է մեղադրանք։ Դատարանի որոշմամբ վերոնշյալ 5 անձանցից 3-ի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանքը, որոնցից 2-ը կալանավորվել են և տեղափոխվել քրեակատարողական հիմնարկ։ Հանձնարարություն է տրվել ոստիկանությանը՝ հայտնաբերելու նրանցից երրորդին և հարկադրաբար ներկայացնելու վարույթն իրականացնող մարմնին։ Մեկ մեղադրյալի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել բացակայելու արգելքը։

Նախաքննությունը շարունակվում է: Ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցառումներ՝ դեպքի բոլոր հանգամանքները, մասնակից անձանցից յուրաքանչյուրի դերակատարությունը պարզելու, նրանց գործողություններին իրավական գնահատական տալու ուղղությամբ, միջոցներ են ձեռնարկվում նաև պարզելու այն անձի ինքնությունը, ում սուպերմարկետում փոխանցվել է 5500ԱՄՆ դոլարը:

Քննության ընթացքում տվյալներ են ստացվել նաև այն մասին, որ ավտոմեքենայում գումարը վերադարձնելու հարցի շուրջ ծագած վիճաբանության ընթացքում վերոնշյալ՝ գործով տուժող ճանաչված երիտասարդն ատրճանակ է ցուցադրել «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենան շահագործող՝ գործով մեղադրյալ անձին՝ սպառնալով գումարը չվերադարձնելու դեպքում վերցնել նրա կողմից շահագործվող ավտոմեքենան։

Այս դրվագով ևս նախաձեռնվել է քրեական վարույթ՝ առերևույթ ապօրինի կերպով հրազեն կրելու, ինչպես նաև՝ բռնություն գարծադրելու կամ բռնություն գործադրելու սպառնալիքով ինքնիրավչություն կատարելու հատկանիշներով։