Իսրայելը շարունակում է ավիահարվածներ հասցնել Պաղեստինին
Իսրայելի պաշտպանության բանակն այսօր վաղ առավոտյան ավիահարվածներ է հասցրել Գազայում պաղեստինյան «Իսլամական ջիհադ»-ի դիրքերին: Այս մասին հաղորդում է Jerusalem Post-ը:
Հարվածները հասցվել են արդեն չորրորդ օրը շարունակվող «Վահան և նետ» գործողության շրջանակներում:
Երեքշաբթի օրվանից ի վեր Իսրայելն առնվազն 215 հարված է հասցրել «Իսլամական ջիհադի» թիրախներին և սպանել խմբավորման 3 բարձրաստիճան առաջնորդի: