Թուրքիան հաջողությամբ փորձարկել է սեփական ՀՕՊ համակարգը
Թուրքիան հաջողությամբ փորձարկել է սեփական հակաօդային պաշտպանության համակարգը:
Այս մասին ասել է Նախագահի աշխատակազմին առընթեր պաշտպանական արդյունաբերության տնօրինության ղեկավար Իսմայիլ Դեմիրը:
«Թուրքական Siper հակաօդային պաշտպանության համակարգը, որը մշակվել է որպես օտարերկրյա համակարգերի այլընտրանք, փորձարկման վերջին փուլում ճշգրիտ խոցել է հակառակորդի պայմանական թիրախը մեծ հեռավորության վրա: