Հնդկաստանի նորանշանակ դեսպանը իր հավատարմագրերի պատճենն է հանձնել Հայաստանի ԱԳՄԱ նախարարի տեղակալինՆեպալում ջրհեղեղի զոհերի թիվը գերազանցել է 1,4 հազարըԿԲ նախագահի «ապոկալիպտիկ» սցենարը. ՍուրենյանցՍաուդյան Արաբիան դադարեցրել է նավթի մատակարարումները Եվրոպա՝ առանցքային նավթատարի կանգից հետոԱնտոնիու Գուտերեշը պատրաստ է եռակողմ հանդիպում անցկացնել Ուկրաինայի հարցովԱպօրինի զենք-զինամթերքի կամավոր հանձնումներ՝ Վայոց ձորի մարզումԱմերիկացիները կարծում են, որ արհեստական բանականությունն ի վիճակի է ոչնչացնել մարդկությանը. PoliticoՆա սպառել է իրեն․ Սաուդյան Արաբիայում կանխատեսում են Ռոնալդուի անսպասելի հեռացումը Ալ-ՆասրիցՆոբելյան մրցանակակիր Կրեմերը նշանակվել է Համաշխարհային բանկի գլխավոր տնտեսագետԵրևանի մի շարք հասցեներում գազ չի լինելուՉարենցավան-Հրազդան ավտոճանապարհին տեղի ունեցած վթարի հետևանքով չորս անձ է զոհվելԶելենսկին Պուտինին առաջարկել է էներգետիկ հրադադարի համար օբյեկտների ցանկը «դնել սեղանին»Վրաստանի պետանվտանգության ծառայության նախկին ղեկավար Լիլուաշվիլին կաշառքների համար դատապարտվել է 13 տարվա ազատազրկմանԽոշոր ավտովթար՝ Եղվարդ-Զովունի ճանապարհին․ բախվել են հինգ ավտոմեքենաներ. կան վիրավորներՀՀ-ի ստանձնած պարտավորությունը համահունչ է Սահմանադրությամբ ամրագրված ինքնիշխան պետության սկզբունքինՀամաներում չի լինելու. պատժից վաղաժամկետ ազատ արձակման ինստիտուտը գործում է. ԳալյանԱնկախության տոնի առթիվ Երևանում նախատեսվում են երթևեկության սահմանափակումներՈւկրաինայի համար ամենավատ սցենարը պետականության կորուստն է. ԲուդանովՃապոնիան մինչև 2031 թվականը 52 հազար լայն նշանակության անօդաչու սարք կգնի. KyodoՀայաստանի Շախմատի հավաքականները Համաշխարհային օլիմպիադայում մեկնարկել են հաղթանակովԱրսենալը խոշոր առաջարկ է պատրաստում Բարսելոնայի աստղի համարԻնչպե՞ս կարող են զբոսաշրջիկներն ու ուսանողները հավերժ զրկվել ԱՄՆ վիզա ստանալու իրավունքիցԿարևորվել է ամերիկյան գործընկերների շարունակական հետաքրքրվածությունն ու աջակցությունը ՀայաստանինԱռինջ-Գետարգել խաչմերուկում սեպտեմբերի 18-ից լուսացույցները կգործենՓաշինյանը հունից դուրս եկավ՝ դիմելով Լևոն Քոչարյանին․ «Հագիցդ հանելո՛ւ եմ կախած վիճակում»Ադրբեջանում պահվող հայ գերիների վերաբերյալ քննարկում կլինի ԱՄՆ-ումԿանանց առաջնորդության ամրապնդումը շարունակելու է մնալ խաղաղ պետության կառուցման կարևոր մաս. ՄակունցՏավուշի բաժնի համայնքային ոստիկանները ապօրինի ծառահատման դեպք են բացահայտելՎանաձորի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող 14-րդ հողատարածքըՄանուկ Բարսեղյանն ընտրվել է ՀՀ ԳԱԱ ասոցացված անդամՄեկ օր ջուր չի լինի Գեղարքունիքի և Կոտայքի մարզի մի շարք հասցեներում Արցախի մշակույթի նախկին նախարարները դիմել են Ժաննա Անդրեասյանին ԱԳՄԱՆ փոխնախարարն անդրադարձել է Հայաստանի և Ադրբեջանի միջև նախաստորագրված խաղաղության պայմանագրի և դրանում անհայտ կորած անձանց և բռնի անհետացումների դեպքերինԲյուրեղավանում հացի և հացաբուլկեղենի արտադրամասի գործունեություն է կասեցվելԱՄՆ-ի և Իրանի միջև հակամարտությունը առաջիկա ամիսներին նոր փուլ կմտնի. Վենս«Խոսրովի անտառ» պետական արգելոցի տեսախցիկները գայլերի են ֆիքսել (տեսանյութ)ԵՄ-ն Հորմուզի նեղուցի փակման պատճառով կորցրել է 90 միլիարդ եվրոԿիսապաշտպան Դավիթ Հակոբյանը միացել է «Փյունիկ»-ին«Նուբարաշեն» ՔԿՀ-ում ցմահ դատապարտվածը ներկայացրել է իր «Հետախուզություն» գիրքըԴրամահավաք՝ 44-օրյա պատերազմում անմահացած Յակով Սարգսյանի մոր բուժման նպատակով
Արարատի մարզում՝ Քաղցրաշեն գյուղի մանկապարտեզում, աշխատակիցներին ու 135 երեխաներին տարհանել են․ պատճառը մանկապարտեզում հայտնված օձերն են
«Nissan Tida»-ն Չարենցավանի տարածքում բախվել է ծառերին. 4 մարդ մահացել է, 1-ը՝ վիրավորվել
«Տրանսպորտը պետք է ավելի թանկանա». տրանսպորտի թանկացման դեմ երբեմնի բողոքող Ալեն Սիմոնյան (տեսանյութ) Ռուբինյանը և Վրաստանի դեսպանը քննարկել են միջխորհրդարանական կապերի ընդլայնմանն առնչվող հարցերԼարված և անառողջ մթնոլորտ. ի՞նչ է կատարվում Մ.Աբեղյանի անվան գրականության ինստիտուտումՀարկ վճարողներին վերադարձված դեբետային գումարներն աճել են շուրջ 16․5 տոկոսով․ ՊԵԿԿոնդի առանձնատների ՊՈԱԿ-ը գուցե արձագանքի Ալիևին, չե՞ք ուզում դուք արձագանքել. ՔՊ-ական Ալեքսանյանը «թռավ» լրագրողի հարցից (տեսանյութ)ԱՄՆ-ում դիզելային վառելիքի գները հասել են երկրի պատմության ամենաբարձր մակարդակինՁեր խմբակցության աղը Էդգար Ղազարյանն ա. Ղազարոս, խելքի եկուր. ՔՊ-ական պատգամավորը երգ հիշեց (տեսանյութ)591 մլն դրամ՝ արդարացվածների կրած վնասի դիմաց․ պետության համար թանկ բեռ են քրեական հետապնդումները. Hetq.am
Վազող տողեր

Ինչ գին են առաջարկում «ատրճանակի փողը» ճակատին դրած բանակցողին

ԱՄՆ պետքարտուղարության փոխխոսնակ Վեդանտ Պատելը երեկ հրավիրված ասուլիսի ժամանակ անդրադարձել է կիրակի օրը Բրյուսելում կայանալիք Փաշինյան-Միշել-Ալիև հանդիպմանը։

«Մենք մեր հյուրընկալած երկխոսությունը համարում ենք կարևոր. դրական քայլեր, որոնցում մենք զգացինք, որ երկու երկրները հնարավորություն ունեն ներգրավվելու որոշ կարևոր հարցերի շուրջ, տեսնելու մյուս կողմի տեսակետը։ Եվ մենք հավատում ենք, որ հարատև առաջընթացի ճանապարհը շարունակվում է: Մենք կարծում ենք, որ սա խաղաղ լուծում ունի: Ահա թե ինչու մենք՝ սկսած պետքարտուղարից, շարունակել ենք այդքան խորապես ներգրավված լինել այս հարցում: Բայց ես չեմ պատրաստվում առաջ անցնել այս բանակցություններից»,- ասել է Պատելը:

Ի՞նչ կարևոր հարցերի և հնարավորությունների մասին է խոսում ԱՄՆ պետքարտուղարը, երբ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, բացահայտելով բանակցային բովանդակությունը, ասել էր, որ Ադրբեջանի հետ հնարավոր չի եղել պայմանավորվածություններ ձեռք բերել Հայաստանի 29.800 քառակուսի կիլոմետր տարածքի շուրջ։

Հայաստանի վարչապետի այդ բացահայտումից մի քանի օր անց էլ ադրբեջանական բանակն սկսեց ականանետ կիրառել Հայաստանի սուվերեն տարածքի ուղղությամբ։ Բայց խնդիրը միայն Հայաստանի տարածքը չէր, և այստեղ ուշագրավ է վաշինգտոնյան բանակցությունների ընթացքում ամերիկյան աղբյուրների արտահոսքը այն մասին, որ քննարկվող փաստաթղթում ներառված է «էթնիկ փոքրամասնությունների իրավունքներն ու անվտանգությունը» հարցը, իսկ սա Արցախի՝ Ադրբեջանի կազմում հայտնվելու մասին է։

Վաշինգտոնի բանակցություններից հայկական կողմը վերադարձավ այս երկու հիմնաքարային խնդիրների լուծումները չգտած, ինչը, հայտնի չէ, թե ինչու չի նկատում Պատելը։ Փոխարենը Ադրբեջանի արտգործնախարար Բայրամովը նկատեց իրենց շահեկան վիճակը և հայտարարեց, որ բանակցությունների արդյունքները շատ երկար սպասեցնել չեն տա, ինչից օրեր անց Ադրբեջանի բանակն ականանետ կիրառեց Սոթքի ուղղությամբ։

Այս պայմաններում կիրակի օրը Բրյուսելում տեղի է ունենալու Փաշինյան-Ալիև հանդիպումը։ Պարզ է, որ բանակցային սեղանին դրված է լինելու Արցախի և Հայաստանի 29 800 քառակուսի կիլոմետրի հարցը։

Ադրբեջանը շարունակում է Հայաստանի հետ բանակցությունների գնալ՝ ատրճանակը Հայաստանի գլխին դրած։ Այն չի հեռացնում անգամ, երբ Հայաստանի իշխանությունները շարունակում են Ադրբեջանին հանձնել Հայաստանի կարմիր գծերից մեկը՝ Արցախի ինքնորոշման իրավունքը։

Խնդիրների նման դասավորվածությունն է պատճառը, որ Փաշինյանի համար անիրատեսական է խաղաղության պայմանագրի կնքումը և բանակցային ռաունդներն օգտագործվում են դրանք ընդհանրապես չդադարեցնելու և ոչ թե արդյունքի հասնելու համար։

Քանի դեռ ստորագրված չէ պայմանագիր և անշրջելիության էջը թերթված չէ, Հայաստանի ղեկավարը պարտավոր է հայ ժողովրդի համար բացահայտել, թե Հայաստանի տարածքի հաշվին ի՞նչ գործարքներ են առաջարկվում իրեն և հանուն ինչի՞ են իր ճակատից հեռացնելու «ատրճանակը»։

NEWSPRESS.am