ՌԴ ՊՆ․ Ուկրաինական բանակը միայն մեկ օրում, միայն Դոնեցկի ուղղությամբ 900 մարդկային կորուստ է ունեցել
Դոնեցկի ուղղությամբ մեկ օրվա ընթացքում Ուկրաինական բանակի մարդկային կորուստները՝ զոհերը և վիրավորները միասին, եղել է 900։ Այդ մասին այսօր հայտնել է ՌԴ Պաշտպանության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ, գեներալ-լեյտենանտ Իգոր Կոնաշենկովը։
«Դոնեցկի ուղղությամբ հակառակորդի մարդկային կորուստները՝ զոհերը և վիրավորները միասին եղել են 900, ավելի քան 360 միավոր զրահատեխնիկա, 7 ավտոմեքենա, 2 Դ-30 հաուբից, և Բրիտանիայի արտադրության L-118 հաուբից»,- ասել է նա։