Ո՞վ է Պուտինի նախկին կնոջ նոր ընտրյալը
Օրեր առաջ կոռուպցիայի դեմ պայքարի հիմնադրամը ճշտել է Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի նախկին կնոջ ազգանվան փոփոխության և նրա կողմից անշարժ գույքի հետ կապված գործողությունների կատարման մասին փաստաթղթերը, որոնք նաև գրել էր «Սոբեսեդնիկ» ամսագիրը։ Այդ մասին տեղեկացրել է հիմնադրամի աշխատակից Գեորգի Ալբուրովը, հաղորդում է tvrain.ru-ն։
«Օզերո» անվամբ «կոպերատիվի» ստեղծման մասին փաստաթղթում որպես Վլադիմիր Պուտինի հասցե նշվում է այն բնակարանը, որը 2015 թվականի հուլիսի 23-ին անցել է Լյուդմիլա Պուտինայի քրոջը, իսկ ահա օգոստոսի 24-ին՝ Լյուդմիլա Օչերետնայային: Նրա անունը, հայրանունը, ծննդյան ամսաթիվը և վայրը համընկնում է Լյուդմիլա Պուտինայի տվյալների հետ։ Նշվում է, որ Լյուդիմիլա Պուտինան երկար ժամանակ է՝ հովանավորում է Միջանձնային հաղորդակցությունների զարգացման կենտրոնը, որը կառավարում է 37-ամյա Արթուր Օչերետնին: «Սոբեսեդնիկ» ամսագիրն իր հետաքննությունում հենց նրան է անվանել Լյուդմիլա Պուտինայի նոր ամուսին։