Շատ դեպքերում Ադրբեջանը հստակ գիտի զոհված զինծառայողի վայրը, բայց միտումնավոր դին չի հանձնում ընտանիքին. Սիրանուշ Սահակյան (տեսանյութ)
Անհետ կորածների ճակատագիրը չբացահայտելու հատուկ միտում կա: Լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց Միջազգային և համեմատական իրավունքի կենտրոնի ղեկավար Սիրանուշ Սահակյանը
Նա նշեց, որ արձանագրվել են դեպքեր, երբ ադրբեջանական կողմը հստակ գիտի զոհված զինծառայողի վայրը, հասանելիությունը ունեն զոհված զինծառայողի մարմնին, սակայն նրանք միտումնավոր չեն վերցնում դին եւ չեն հանձնում ընտանիքի անդամներին:
« Նաև ցուցադրական մոտենում են, լուսանկարվում են, լուսանկարները տարածում են մեդիայում: Սա ցայտուն վկայություն է, որ այն անհետ կորածների թիվը, որ ունենք դեռեւս 2020-ից, ոչ թե օբյեկտիվ գործընթացների արդյունք է, այլ նպատակամղված քաղաքականություն հայերի նկատմամբ»,-հայտարարեց Սահակյանը: