Հնդկաստանի նորանշանակ դեսպանը իր հավատարմագրերի պատճենն է հանձնել Հայաստանի ԱԳՄԱ նախարարի տեղակալինՆեպալում ջրհեղեղի զոհերի թիվը գերազանցել է 1,4 հազարըԿԲ նախագահի «ապոկալիպտիկ» սցենարը. ՍուրենյանցՍաուդյան Արաբիան դադարեցրել է նավթի մատակարարումները Եվրոպա՝ առանցքային նավթատարի կանգից հետոԱնտոնիու Գուտերեշը պատրաստ է եռակողմ հանդիպում անցկացնել Ուկրաինայի հարցովԱպօրինի զենք-զինամթերքի կամավոր հանձնումներ՝ Վայոց ձորի մարզումԱմերիկացիները կարծում են, որ արհեստական բանականությունն ի վիճակի է ոչնչացնել մարդկությանը. PoliticoՆա սպառել է իրեն․ Սաուդյան Արաբիայում կանխատեսում են Ռոնալդուի անսպասելի հեռացումը Ալ-ՆասրիցՆոբելյան մրցանակակիր Կրեմերը նշանակվել է Համաշխարհային բանկի գլխավոր տնտեսագետԵրևանի մի շարք հասցեներում գազ չի լինելուՉարենցավան-Հրազդան ավտոճանապարհին տեղի ունեցած վթարի հետևանքով չորս անձ է զոհվելԶելենսկին Պուտինին առաջարկել է էներգետիկ հրադադարի համար օբյեկտների ցանկը «դնել սեղանին»Վրաստանի պետանվտանգության ծառայության նախկին ղեկավար Լիլուաշվիլին կաշառքների համար դատապարտվել է 13 տարվա ազատազրկմանԽոշոր ավտովթար՝ Եղվարդ-Զովունի ճանապարհին․ բախվել են հինգ ավտոմեքենաներ. կան վիրավորներՀՀ-ի ստանձնած պարտավորությունը համահունչ է Սահմանադրությամբ ամրագրված ինքնիշխան պետության սկզբունքինՀամաներում չի լինելու. պատժից վաղաժամկետ ազատ արձակման ինստիտուտը գործում է. ԳալյանԱնկախության տոնի առթիվ Երևանում նախատեսվում են երթևեկության սահմանափակումներՈւկրաինայի համար ամենավատ սցենարը պետականության կորուստն է. ԲուդանովՃապոնիան մինչև 2031 թվականը 52 հազար լայն նշանակության անօդաչու սարք կգնի. KyodoՀայաստանի Շախմատի հավաքականները Համաշխարհային օլիմպիադայում մեկնարկել են հաղթանակովԱրսենալը խոշոր առաջարկ է պատրաստում Բարսելոնայի աստղի համարԻնչպե՞ս կարող են զբոսաշրջիկներն ու ուսանողները հավերժ զրկվել ԱՄՆ վիզա ստանալու իրավունքիցԿարևորվել է ամերիկյան գործընկերների շարունակական հետաքրքրվածությունն ու աջակցությունը ՀայաստանինԱռինջ-Գետարգել խաչմերուկում սեպտեմբերի 18-ից լուսացույցները կգործենՓաշինյանը հունից դուրս եկավ՝ դիմելով Լևոն Քոչարյանին․ «Հագիցդ հանելո՛ւ եմ կախած վիճակում»Ադրբեջանում պահվող հայ գերիների վերաբերյալ քննարկում կլինի ԱՄՆ-ումԿանանց առաջնորդության ամրապնդումը շարունակելու է մնալ խաղաղ պետության կառուցման կարևոր մաս. ՄակունցՏավուշի բաժնի համայնքային ոստիկանները ապօրինի ծառահատման դեպք են բացահայտելՎանաձորի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող 14-րդ հողատարածքըՄանուկ Բարսեղյանն ընտրվել է ՀՀ ԳԱԱ ասոցացված անդամՄեկ օր ջուր չի լինի Գեղարքունիքի և Կոտայքի մարզի մի շարք հասցեներում Արցախի մշակույթի նախկին նախարարները դիմել են Ժաննա Անդրեասյանին ԱԳՄԱՆ փոխնախարարն անդրադարձել է Հայաստանի և Ադրբեջանի միջև նախաստորագրված խաղաղության պայմանագրի և դրանում անհայտ կորած անձանց և բռնի անհետացումների դեպքերինԲյուրեղավանում հացի և հացաբուլկեղենի արտադրամասի գործունեություն է կասեցվելԱՄՆ-ի և Իրանի միջև հակամարտությունը առաջիկա ամիսներին նոր փուլ կմտնի. Վենս«Խոսրովի անտառ» պետական արգելոցի տեսախցիկները գայլերի են ֆիքսել (տեսանյութ)ԵՄ-ն Հորմուզի նեղուցի փակման պատճառով կորցրել է 90 միլիարդ եվրոԿիսապաշտպան Դավիթ Հակոբյանը միացել է «Փյունիկ»-ին«Նուբարաշեն» ՔԿՀ-ում ցմահ դատապարտվածը ներկայացրել է իր «Հետախուզություն» գիրքըԴրամահավաք՝ 44-օրյա պատերազմում անմահացած Յակով Սարգսյանի մոր բուժման նպատակով
Արարատի մարզում՝ Քաղցրաշեն գյուղի մանկապարտեզում, աշխատակիցներին ու 135 երեխաներին տարհանել են․ պատճառը մանկապարտեզում հայտնված օձերն են
«Nissan Tida»-ն Չարենցավանի տարածքում բախվել է ծառերին. 4 մարդ մահացել է, 1-ը՝ վիրավորվել
«Տրանսպորտը պետք է ավելի թանկանա». տրանսպորտի թանկացման դեմ երբեմնի բողոքող Ալեն Սիմոնյան (տեսանյութ) Ռուբինյանը և Վրաստանի դեսպանը քննարկել են միջխորհրդարանական կապերի ընդլայնմանն առնչվող հարցերԼարված և անառողջ մթնոլորտ. ի՞նչ է կատարվում Մ.Աբեղյանի անվան գրականության ինստիտուտումՀարկ վճարողներին վերադարձված դեբետային գումարներն աճել են շուրջ 16․5 տոկոսով․ ՊԵԿԿոնդի առանձնատների ՊՈԱԿ-ը գուցե արձագանքի Ալիևին, չե՞ք ուզում դուք արձագանքել. ՔՊ-ական Ալեքսանյանը «թռավ» լրագրողի հարցից (տեսանյութ)ԱՄՆ-ում դիզելային վառելիքի գները հասել են երկրի պատմության ամենաբարձր մակարդակինՁեր խմբակցության աղը Էդգար Ղազարյանն ա. Ղազարոս, խելքի եկուր. ՔՊ-ական պատգամավորը երգ հիշեց (տեսանյութ)591 մլն դրամ՝ արդարացվածների կրած վնասի դիմաց․ պետության համար թանկ բեռ են քրեական հետապնդումները. Hetq.am

Կոնկրետ քայլ եմ առաջարկում. գնալ Երևանի ընտրություններին ոչ թե ընդդիմության, այլ հանրության թեկնածուով. Վահե Հովհաննիսյան

Երևանի վերջին ընտրությունները. այսպես է իր հոդվածը վերնագրել  «Այլընտրանքային նախագծեր» խմբի անդամ Վահե Հովհաննիսյանը:
 
«Երևանի գալիք ընտրությունները մթնոլորտի առումով ցավալիորեն նման են Արցախի վերջին (2020 թ.) նախագահական ընտրություններին։ Այնտեղ էլ կար իշխանական ֆավորիտ, կային ընդդիմադիր թեկնածուներ, կային ազդեցիկ ուժեր, որոնք սատարում էին այս կամ այն թեկնածուին, կային ոմանք, որ հրապարակայնորեն աջակցում էին մեկին, բայց իրականում՝ մյուսին, և այլ բաներ։ Ամեն ինչ կար, բացի՝ իրականության ճիշտ ընկալումից և, հետևաբար, ճիշտ բովանդակությունից։ 2020 թ. ընտրություններից մի քանի ամիս առաջ շատերիս մոտ կար ծանր զգացողություն, որ սա ընտրություն է պատերազմի նախօրեին։
Ամեն դեպքում դրանք, կարծես թե, տեսանելի ապագայում Արցախի վերջին ընտրություններն էին։

Հիմա Երևանում նույն ճնշող տպավորությունն է։ Կա իշխանության թեկնածու՝ սոցիալական կաշառքի և վարչական ռեսուրսի լուրջ պաշարով։ Ու կա 30-ամյա մի մաշված գաղափար՝ առաջադրել ընդդիմության միասնական թեկնածու։

Այն, որ այդ միավորումն այս պահին իրատեսական չէ՝ մի կողմ։ Գլխավոր հարցն ուրիշ է. իսկ ո՞վ է ասել, որ պետք է լինի «ընդդիմության» թեկնածու։ Ո՞ր ընդդիմության, որի վարկանիշային առաջին հինգ ուժերի ընդհանուր հանրագումարը 10 տոկո՞ս է։ Ո՞վ է ասել, որ դա հաղթող կամ գոնե մրցունակ տարբերակ է։

Մենք սիրում ենք հրապարակված սոցցհարցումներից միայն Նիկոլի չեղած վարկանիշն առանձնացնել ու հետևություններ անել՝ «բարեկրթորեն» լռելով մյուսների մասին, ու մտածել, թե ա´յ, միասնական թեկնածուն կհաղթի։

Ծանր տպավորություն կա, որ իսկապես չի բացառվում, որ սրանք լինեն Երևանի վերջին ընտրությունները, գոնե՝ այս սահմաններով Հայաստանի մայրաքաղաքի վերջին ընտրությունները։

Այս սցենարով չգնալու համար մեզ իրոք պետք է միասնական թեկնածու, սակայն դա պետք է լինի ոչ թե ընդդիմության, այլ՝ հանրության թեկնածուն։ Իսկ քաղաքական ու հանրային գործիչների ճիշտ խնդիրը հանրության մեջ խմորում առաջացնելն է՝ հանրային, ընկալվող, կոնսոլիդացիայի ունակ թեկնածուների փնտրտուքի և պահանջի։ Ինքս նման 2-3 թեկնածուի անուն ունեմ։ Ի դեպ, եթե սոցհարցումները ցույց են տալիս, որ վստահելիության ամենաբարձր վարկանիշ ունեցող ինստիտուտը եկեղեցին է, ուրեմն՝ ճիշտ թեկնածուի առաջ քաշման և ընդհանրապես հասարակական առողջ պրոցեսների գեներացման հարցում եկեղեցին պետք է ունենա զգալի դերակատարում։

Ինչպես ժամանակին իշխանությունը վերցրեց «ժողովրդի» թեկնածուն, հիմա պետք է Երևանի ընտրությանը գնալ ՀԱՆՐՈՒԹՅԱՆ թեկնածուով։

Միայն բնական հանրային թեկնածուն է ունակ՝ այս ընտրություններին տալ բովանդակություն և դրանով փոխել աղետի գնացող սցենարը։ Որ դրանք չլինեն Երևանի վերջին ընտրությունները։ Բազմաթիվ մտահոգ սենյակներում քննարկվում է ինչ անելը, այս մղձավանջից ինչպես դուրս գալը։ Կոնկրետ քայլ եմ առաջարկում. գնալ Երևանի ընտրություններին ՀԱՆՐՈՒԹՅԱՆ թեկնածուով։ Քաղաքական որոշումը սա է. մնացածը տեխնոլոգիա է և մենեջմենթ։