Իսրայելը պատրաստ է հրադադարի
Թել Ավիվում կառավարության ղեկավարի, պաշտպանության նախարարի, բանակի հրամանատարության և հատուկ ծառայությունների ղեկավարների հանդիպումը եղել է Գազայի հատվածում «Իսլամական ջիհադ» կազմակերպության դեմ ռազմական գործողությունների վերաբերյալ։
Հանդիպման արդյունքում որոշվել է, որ «Իսլամական ջիհադի» դեմ գործողությունը հասել է իր հիմնական նպատակին՝ ոչնչացվել է Գազայի հատվածում այս կազմակերպության ղեկավարությունը։
Նշվում է, որ Իսրայելը պատրաստ է հրադադարի, սակայն հրթիռային հարձակումների շարունակությունը կհանգեցնի անհամաչափ արձագանքի Իսլամական Ջիհադի դեմ։