ԵՄ-ից վերահաստատել են` Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդները կհանդիպեն Բրյուսելում և Քիշնևում
Եվրամիությունը վերահաստատում է, որ համաձայնություն կա` Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդները ոչ միայն Բրյուսելում, այլև Մոլդովայում են հանդիպելու` Ֆրանսիայի նախագահի ու Գերմանիայի կանցլերի մասնակցությամբ:
Այս մասին հայտնում է Շառլ Միշելի խոսնակը։
«Ինչպես Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հայտարարության մեջ էր ասվում, մենք ուզում ենք կրկին ընդգծել` պայմանավորվածություն կա, որ Բրյուսելում մայիսի 14-ին Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդները հանդիպելու են Եվրոպայի խորհրդի ղեկավար Շառլ Միշելին։ Դրան հաջորդելու է հանդիպում Քիշնևում՝ Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի շրջանակներում՝ Գերմանիայի կանցլեր Շոլցի և Ֆրանսիայի նախագահ Մակրոնի մասնակցությամբ», - նշել է նա։