Երևանում թիվ 38 երթուղին սպասարկող ավտոբուսը դուրս է եկել հանդիպակաց գոտի և բախվել Kia-ին
Այսօր՝ մայիսի 11-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 16։00-ի սահմաններում Վարդաշեն-Ջրաշեն ավտոճանապարհին բախվել են Արմավիրի մարզի բնակիչ 57-ամյա Մարատ Կարապետյանի վարած Higer տեսակի թիվ 38 երթուղին սպասարկող մարդատար ավտոբուսն ու Երևանի բնակիչ 42-ամյա Վլադիմիր Բարխուդարյանի վարած Kia մակնիշի ավտոմեքենան։
Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի հետևանքով, բարեբախտաբար, տուժածներ չկան։ Օպերատիվորեն վթարի վայր են ժամանել ՀՀ ՆԳՆ Փրկարար ծառայության հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։