Որևէ կապ չունեմ «Ուիգմոր» կլինիկայի հետ. Անահիտ Ավանեսյան (տեսանյութ)
«Առողջապահության նախարարությունը կնքում է տարեկան պայմանագրեր մանկական ծառայություններ տրամադրող բոլոր կազմակերպությունների հետ»։ Այս մասին կառավարության նիստից հետո, լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը` պատասխանելով հարցին, թե ինչու է նախարարությունը շարունակում միլիոնավոր դրամների պայմանագրեր կնքել «Ուիգմոր» կլինիկայի հետ։
«Ես որևէ կապ չունեմ «Ուիգմոր» կլինիկայի հետ, իմ ընտանիքի որևէ անդամ չունի որևէ բաժնեմաս տվյալ կլինիկայում»,–ասաց նախարարը։