Վլադիմիր Պուտինն ու Նիկոլ Փաշինյանն առանձնազրույց են ունեցել․ Կրեմլ
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ու ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն առանձնազրույց են ունեցել Մայիսի 9-ի՝ Հաղթանակի օրվա առթիվ Փաշինյանի՝ Մոսկվա այցի ընթացքում։ Այդ մասին, ինչպես փոխանցում է ՏԱՍՍ գործակալությունը, հայտնել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը։
«Վլադիմիր Պուտինի շփումներ Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի հետ, Ադրբեջանի և Հայաստանի միջև նոր սրացումների ֆոնին, այս պահին չեն նախատեսվում»,- նշել է Պեսկովը։
Նա ընդգծել է, որ Ռուսաստանը Հայաստանից և Ադրբեջանից նոր լարվածության ֆոնին ակնկալում է զսպված մոտեցում։
Նշենք, որ ՀՀ վարչապետի կայքը Փաշինյան-Պուտին առանձազրույցի մասին հաղորդագրություն չի տարածել։